
ՌԴ-ն Ֆրանսիային և ԱՄՆ-ին կտեղեկացնի ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքի մասին. աղբյուր

Ռուսաստանը մոտ օրերս կտեղեկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիﬕր Պուտինի հանդիպման արդունքների մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի աղբյուրին:
«Մեր ղեկավարը մոտ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կտեղեկացնի Պետերբուրգում Ղարաբաղի վերաբերյալ Ալիևի և Սարգսյանի հետ հանդիպման արդյունքների մասին: Կկատարի հեռախոսազանգեր»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում: