Բաժիններ՝

ԼՂՀ ոստիկանապետի հրամանով ճանապարհային ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության անձնակազմը անցել է ուժեղացված ծառայության և մշտական վերակարգեր սահմանել հանգստյան գոտիների մերձակայքում։

ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` հանգիստը բնության գրկում վայելող վարորդներին ճանապարհային ոստիկանությունը հորդորում և միաժամանակ պահանջում է չտրվել գայթակղությանը և ոգելիցի ազդեցության տակ չվարել տրանսպորտային միջոցները՝ հակառակ դեպքում զգուշացնում են, որ կկիրառեն օրենսդրությամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցները։

Ամառային ժամանակաշրջանի հետ կապված հրատապություն են ստանում հատկապես հանգստյան գոտիների հարակից ճանապարահատվածներում անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս