Բաժիններ՝

Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախի և Կալիֆորնիայի քաղաքների կապերի ամրապնդումն ու զարգացումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն հունիսի 27­-ին ընդունել է ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի նախկին անդամ, Կալիֆորնիայի Սենատի անդամի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից Էնթընի Պորտանտինոյին։

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրները, մասնավորապես, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և նրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև արտաքին աշխարհի հետ ԼՂՀ կապերի ու հարաբերությունների ընդլայնմանը։ Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունման կապակցությամբ և կարևորել Արցախի և Կալիֆորնիայի քաղաքների միջև առկա բարեկամական կապերի ամրապնդումն ու զարգացումը։

Կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում գործնական շփումների հաստատման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930