Բաժիններ՝

Թուրքիան ցանկանում է ԼՂ հակամարտության շուտափույթ լուծում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծում, որը կհամապատասխանի Ադրբեջանի բոլոր պահանջներին: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ միջազգային անվտանգության հարցերով բաժնի գլխավոր ղեկավար Բասաթ Օզթյուրքը:

«Այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակ է՝ մենք միշտ Ադրբեջանի հետ ենք և դա բացարձակ և իրական աջակցություն է»,- ասել է Օզթյուրքը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը օգուտ կբերի տարածաշրջանին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումը դրական գործոն է:

Միևնույն ժամանակ, ինչպես ասել է Օզթյուրքը, Թուրքիան հանդես է գալիս այն բանի օգտին, որ լավ հարաբերություններ ունենա բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի:

«Մենք կողմ ենք խաղաղության ու հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման, սակայն, անկասկած, որ դրա համար անհրաժեշտ է նաև հակառակ կողմի կամքը»,- ասել է վերջինս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս