
Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հունիսի 28-ին՝ ժամը 9:00-16:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Աշոտ Գրաշի, Գորոդեցկի, Միրզոյան, Մեսրոպ Մաշտոցի 2, 4, 4ա, 4բ, 4վ, 4գ, 4դ, 6, 8, Ալ. Հեքիմյան 9, 11 փողոցներին հարող շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացրել են «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայությունից և պարզաբանել, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է ներմիացման և ձմեռային նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ:
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, պատճառած անհանգստության համար, հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: