«Կա, այսպես ասած, երկու տիպի Ալիև». Արմեն Ռուստամյան

«Այն, ինչ ներկայացնում է պարոն Ալիևը, հստակ ցույց է տալիս, որ դա իր ցանկությունն է, և ոչ թե բանակցությունների ընթացքում ձեռք բեված համաձայնություն: Համաձայնությունները հրապարկվել են: Պարոն Ալիևին երևի ոչ ձեռնտու ընթացք են ստացել բանակացությունները: Դա երևում է նրա մի քանի արտահայտությունից, և նախևառաջ մեխանիզմների հարցը նորից շրջանցելու իր մտադրությունից, որը չափանզանց կաևոր խնդիրներից մեկն է, որ մենք ապագայում նորից չունենանք անհասցե մեղադրանքները, թե ով է խախտել հրադադարը: Սա գլխավոր հարցերից մեկն է: Եթե նա որոշում է, որ դա միայն ԵԱՀԿ թիմի մեծացումով պետք է տեղի ունենա, դա բացարձակապես ոչ որակական փոփոխություն առաջացնող փոփոխություն է, իսկ որակական կլիներ, երբ մեխանիզմը ամրագրվեր և դա ամրագրվեր հստակ շփման գծի երկայնքով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով, Ղարաբաղն էլ կարող է միայն ստանալ ինքնավարություն, ինչպես Նախիջևանը, առանց խախտելու Ադրբեջանի սահմանների ամբողջականությունը:

Ըստ նրա` պարզ երևում է, որ Ալիևին ձեռնտու չէ, որ այս շփման գծի երկայնքով ամրագվեն հետաքննության մեխանիզմները, Ալիևը պատրաստվում է կրկին խախտել հրադադարը, և չի ուզում, որ դա արձանագրվի միջազգային հանրության կողմից. «Ալիևը նորից չի հասկացել, որ քանի Ղարաբաղի կարգավիճակը անկախությամբ չի լուծվում, անիմաստ է ընդհանրապես խոսել որևէ փոխզիջման կամ զիջման մասին, կամ այդ ամենը տեսել է, որ այդ տրամաբանությունը աշխատում է բանակցային գործընթացում, վերադարձել է Բաքու ու Բաքվից հայտարարություններ է անում: Մենք առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում, որ մի  պրոցես տեղի է ունենում բանակցային սեղանի շուրջ, իսկ վերադառնալուց հետո փորձում է վերականգնել իր նախկին դիրքերը: Ես վստահ եմ, որ նա դա անում է ներքին սպառման համար: Կա, այսպես ասած, երկու տիպի Ալիև` մեկը բանակցությունների սեղանի շուրջ, երբ բոլորը գիտեն, թե ինչի մասին է խոսքը և մյուսը` իր գահին բազմած, սուլթանական դիրքերից հոխորտացող Ալիև, որ խոսում է Բաքվից, և դրանք տարբեր Ալիևներ են»:

Ա.Ռուստամյանը նշեց, որ փուլային տարբերակը նույնպես փաթեթային պետք է համաձայնեցվի, իսկ ինքնավարության ոչ մի կարգավիճակի հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի: Նա օրինակ բերեց Նախիջևանը, որտեղ ոչ մի հայ չի մնացել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս