Բաժիններ՝

Բակո Սահակյանը Զարեհ Սինանյանի եւ Էնթոնի Պորտանտինոյի հետ քննարկել է Կալիֆորնիա­ Արցախ հարաբերությունների հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27­-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին եւ Կալիֆորնիայի հասարակական­քաղաքական գործիչ Էնթոնի Պորտանտինոյին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Կալիֆորնիա­Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման այցելություններն ու հանդիպումները՝ դրանք համարելով երկկողմ կապերի զարգացման եւ համատեղ ծրագրերի հաջող իրականացման արդյունավետ միջոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս