Բաժիններ՝

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ցանկացած երկրի կառուցողական դեր ողջունվում է. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ցանկացած երկրի կառուցողական դերը ողջունվում է: Այս մասին այսօր կայացած ավանդական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի Մարիա Զախարովան, տեղեկացնում է Trend-ը:

«Գոյություն ունեն հակամարտության կարգավորման տարբեր ձևաչափեր: Դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, դա Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն է և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև բարձր մակարդակի հանդիպումներն են։

Դրանք բոլորը գործող մեխանիզմներ են: Այդկերպ հենց յուրաքանչյուր երկրի կառուցողական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ողջունվում է»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով հակամարտության կարգավորմանը Թուրքիայի դերի մասին հարցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս