Հյուսիսարևելյան առաջնագծի պահապանները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն ապրիլի 30-ին այցելել են Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ գյուղեր ու Մարտակերտ շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին։
Քառօրյա պատերազմում զոհված և վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Հովհաննեսյանին և նրա քաղաքական հարցերով խորհրդական Արթուր Խանջյանին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է նախարարության ենթակա «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները կտրուկ լարվեցին, երբ 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժը Սիրիայում կործանեց ռուսական ռմբակոծիչը:
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ հիմնականում անկանոն բնույթի:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):
Հրաշալիորեն հասկանում ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այցելել ենք այն տեղանքներ, որտեղ այս պատերազմն ընթանում էր: Տեսել ենք այն դպրոցն ու հիվանդանոցը, որոնք վնասվել են դրա ընթացքում: Այցելել ենք Մարտակերտ ու Մատաղիս ոչ միայն նրա համար, որ հետաքրքրասեր ենք, այլ քանի որ ցանկանում էինք հասկանալ, թե ադրբեջանական կողմը իրականում ինչ է անում: Դատողություններ անելուց առաջ կարծում եմ ճիշտ է տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում:
ԼՂՀ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի՝ ապրիլի 29-ին ստորագրած հրամանագրով այսօր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հակոբ Ղահրամանյանը:
Արդեն երեք օր է, ինչ ավարտվել է պահեստազորայինների, կամավորականների, ազատամարտիկների ընտանիքներին օգնություն տրամադրվող գործընթացը:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետախոսազրույց է ունեցել իր վրացի գործընկերոջ՝ Թինաթին Խիդաշելիի հետ, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացումը, հայտնում է rukavkaz.ru-ն՝ հղում կատարելով Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
«Չկա մի հավանական զարգացում, որ խնդիրը լուծում կստանա առանց մեր մասնակցության: Այդպիսի բան չի լինելու: Իհարկե, ունենալով հիմնախնդրի լուծման հետ կապված հստակ մոտեցում` միաժամանակ մենք հայտարարել և հայտարարում ենք, որ մեզ համար ավելի նախընտրելի է խանգարված ձևաչափով բանակցությունները, քան պատերազմական գործողություններ»:
«Ես կապ եմ ունեցել Հայաստանի առաջին նախագահի հետ, երբ առողջական խնդիրներով ԱՄՆ-ում էր: Հետաքրքրվել եմ նրա առողջական վիճակով, առաջարկել եմ, որ Հայաստան վերադառնալուց հետո լինի իր հայրենիքի արցախյան հատվածում, ինքը սիրով ընդունել է և մոտ ապագայում նման հանդիպում եմ ունենալու նրա հետ»:
Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Յու.Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռեւս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու եւ ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունել էին Ստեփանակերտը ռմբակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությունը և պատրաստվել նման զարգացման դեպքում հակահարված տալու:
Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում: Ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը արկակոծումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Արցախպրես» գործակալության հետ հարցազրույցում մանրամասներ է ներկյացրել ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, ինչպես նաեւ ներկայացրել ներկայիս իրավիճակը Արցախում:
Փոխանցումների ակտիվությունը թուլացել է և գնալով թուլանում է։ Իհարկե, 3,5 մլրդ դրամն աշխարհասփյուռ հայության հնարավորությունների համեմատ չնչին գումար է։ Իսկ թե ինչու ավելի շատ չփոխանցվեց, այլ հարց է։ Համոզված ենք, որ, Աստված մի արասցե, լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում հասարակությունը կմոբիլիզացնի ոչ միայն՝ մարդկային, այլ նաև՝ ֆինանսական ռեսուրսը։
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Եվրամիությունն աջակցում է բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Նրա խոսքով՝ մարդկանց հակամարտությունների զոհ դարձնելը մեծ ողբերգություն է: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց:
Ինչպես տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի կայքից, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հրապարակել է Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության և անվտանգության հարցերին վերաբերող 2015 թվականի իր ծավալուն զեկույցը:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-27 ժամանակահատվածում՝ 4, 892 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, ընդհանուր առմամբ, փոխանցվել է 3,634,874,593 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 27-ին՝ 147,288, 959 մլն դրամ՝ փոխանցված 78 անձանց կողմից:
Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով, ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ:
«Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ կրակել է 30 արկ: Պայթյունից, բեկորներից կոտրվել են տների, ինչպես նաև դպրոցի ապակիներ: Ի դեպ, դպրոցի այն ապակիներն են կոտրվել, որոնք նախորդ հրետակոծությունից վնասվել էին և մենք նորն էինք տեղադրել»,-ասաց Գեղամ Աղաջանյան: