
Պարգևատրվել են փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը հետ մղած ՊԲ զինծառայողները

Մարտի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում հանրապետության նախագահի պարգևները հանձնել փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:
Շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին գերազանց ծառայության համար և շնորհավորելով վերջիններիս գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նման բարձր պատվի արժանանալու կապակցությամբ՝ բանակի հրամանատարը կոչ է արել չթուլացնել զգոնությունը և միշտ պատրաստ լինել կանխելու հակառակորդի հետագա սադրանքները:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն