Բաժիններ՝

«Ապահով քայլեր Ղարաբաղի ժողովրդի համար» արշավի շրջանակում հավաքվել է շուրջ 1 մլն դոլար

Հայազգի Նինա եւ Րաֆֆի Ֆեսթեքջյանները նշանակվել են ականների վնասազերծմամբ զբաղվող աշխարհի ամենախոշոր  բրիտանական «HALO Trust» կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկած «Ապահով քայլեր Ղարաբաղի ժողովրդի համար» արշավի համաղեկավարներ՝ ստանձնելով մինչեւ 2020 թվականը Ղարաբաղը ականներից մաքրելու ուղղությամբ աշխատելու պարտավորությունը: Արշավի շրջանակում հավաքվել է 1 մլն դոլար:

Որպես արշավի համաղեկավարներ՝ նրանք աշխատելու են ԱՄՆ-ում, աշխարհասփյուռ հայության շրջանում աջակցության եւ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղում մարդիկ ավելի շատ են դառնում  ականների զոհ, քան աշխարհի մեկ այլ երկրում: 1994 թվականի արցախա-ադրբեջանական պատերազմի հետեւանքով տարածքում շատ են ականները, որոնք թույլ չեն տալիս ժողովրդին զբաղվել գյուղատնտեսությամբ եւ մեծ վնաս են հասցնում շատ շատերին:

«Ականներից զոհվածների մեկ երրորդը երեխաներ են, եւ դա շատ է մտահոգում է ինձ»,- ասել է  Նինա Ֆեսթեքջյանը:

2000 թվականից ի վեր կազմակերպությունը Ղարաբաղում վնասազերծել է  մոտ 445  ականադաշտ, 11 հազար 200 ական եւ 25 հազար 300 կլաստերային զինամթերք:

«Մենք դարձել ենք արշավի հավատարիմ աջակիցները, քանի որ միանշանակ հավատում ենք, որ ապահովության եւ անվտանգության զգացողության վերականգնումը նման տարածքում ապրող հայերի համար ոչ միայն մարդու հիմնական իրավունքն է, այլեւ ճակատագրական է նրանց ապրելակերպի համար»,-ընդգծել է Րաֆֆի Ֆեսթեքջյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս