
Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ բռնի տեղահանվեցին Արցախից. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջին անգամ անդրադարձել է Արցախի և արցախահայության հարցին՝ կիրառելով Արցախ անվանումը։ Իր X-ի էջում նա մասնավորապես նշել է.
«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»: