Ո՞վ է ազդեցություն ունեցել Թրամփի՝ Արցախի մասին ձևակերպումների վրա. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի` Արցախի մասին գրառմանը. «Այսօր, ընտրություններից շուրջ 2 շաբաթ առաջ Թրամփն այսպիսի գրառում է արել Արցախի վերաբերյալ.

«Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ:

Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել Ջոել Թենիին հայկական շահերի համար պայքարելու առաջամարտիկին: Շնորհակալ եմ եղբայր»։

Տեսանյութեր

Լրահոս