Վլադիմիր Եվսեևի գնահատմամբ՝ նախորդ տարի սանձազերծված ապրիլյան պատերազմը փոխեց հակամարտության գոտում ուժային հավասարակշռությունը՝ Հայաստանին նույնիսկ ժամանակավոր առավելություն տալով, քանի որ Հայաստանում հայտնվեցին այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Իսկանդերը», «Սմերչը», «Բուկը», «Սոլնցեպյոկը» և «Ավտոբազա» համակարգերը:
«Բացառում եմ, որովհետև չկան շահագրգիռ արտաքին խաղացողներ։ Ո՛չ Իրանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ ԱՄՆ-ը, Ռուսաստանին ընդհանրապես պատերազմ հարկավոր չէ, Եվրոպան ինքն է խորտակվում»։
Հարցազրույց է իրականացվել նաև փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիմնվելով փետրվարի 26-ին հրապարակված տեսագրության վրա: Հարցազրույցն իրականացվել է Արցախի պաշտպանության բանակի՝ տեսավերահսկողություն իրականացնող սպայի հետ:
Այսօր ժամը 12.15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք:
Չգիտեմ` չե՞նք ուզում, թե չենք կարողանում, բայց ոչինչ էլ չենք անում: Մեզանում միայն ներքաղաքական պայքարն է լավ ստացվում: Նյութական բարիքների համար պայքարը: Իսկ թե ինչ է սահմանին կատարվում, է՜հ…
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։
Եթե միայն Վիգեն Սարգսյանի հայտարարությունով ամեն ինչ ավարտվեր, դեռ կարելի էր մեկնաբանել, թե նոր նախարար է, անփորձ է, չգիտի`ինչ կարելի է ասել, ինչ`ոչ: Բայց նախօրեին կրկին ռուսական հարթակից այս անգամ Բակո Սահակյանը շեշտեց, որ «Իսկանդերները» գտնվում են ՀՀ տրամադրության տակ, ունեն ռազմաքաղաքական հավասարակշռությունը և տարածաշրջանի կայունությունն ապահովող նշանակություն:
Մարտի 6-7-ը Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը: Լավրովի հետ Ադրբեջանի ԱԳ նախարարի քննարկումների թեման եւս վերաբերելու է ԼՂ խնդրին: Մարտի 14-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինի հետ: Մինչև Մոսկվա մեկնելը՝ մարտի 8-9-ը, Սերժ Սարգսյանը լինելու է նաև Փարիզում: Նրանից մեկ շաբաթ հետո Ֆրանսիայի մայրաքաղաք կմեկնի Իլհամ Ալիևը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
«Քաղաքագիտության մեջ կա մի կանոն՝ եթե պայմանավորվել եք ֆուտբոլ խաղալ, պետք է խաղալ ֆուտբոլ, իսկ Ադրբեջանն առաջին խաղակեսում խաղում է ֆուտբոլ, երկրորդում՝ բասկետբոլ, դա չի տեղավորվում ոչ մի օրինաչափության մեջ»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ելակետային է մեկ սկզբունք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին ու նախարարության փրկարար ծառայություն տնօրեն Մուշեղ Ղազարյանին:
«Դա արված էր Հայաստանի դիրքորոշումը ավելի ընկալելի և ընդգծված դարձնելու միջազգային հանրությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր խոչընդոտները»,- ասաց Բեքարյանը:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել առանց քաղաքակիրթ աշխարհի՝ ուղղակի անհնարին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը:
«Ադրբեջանը ոչ մի զիջում պատրաստ չի անել: Եթե խաղաղության հեշտ ձև ենք ուզում, դա հանձնվելն է, դե եկեք հանձնվենք, տանք Ադրբեջանի ուզածը, որ բավարարենք նրա քմահաճույքները»,-հեգնանքով նշեց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ ժամանակին «տարածքներ` խաղաղության դիմաց» դիրքորոշման պատճառով է, որ ՀԱԿ ա ռաջնորդ Լևոն-Տեր Պետրոսյանը հրաժարական տվեց, քանի որ այդ մոտեցումը մերժեցին ոչ միայն հայ ժողովուրդը, այլ հենց Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդիկ:
Պատերազմի հավանականությունը միշտ էլ կա, պետք է միշտ պատրաստ լինենք: Հավանականությունը կախված է մեր պատրաստակամությունից: Մենք հզոր ենք, հետևաբար հավանականությունը մեծ է:
Ղրղըզստանի դիրքորոշումը, որը նախօրեին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին չի միացել ամփոփիչ հայտարարության քաղաքական կետերին, «միանգամայն անհասկանալի է»։
ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ նախօրեին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, արած հայտարարությանն առնչվող հարցին, որով Էրդողանը կոչ էր արել ողջ աշխարհի մուսուլմաններին միավորվել Հայաստանի դեմ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օրերս այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին կմեկնի Փարիզ, հայտնում է Radio France İnternational (RFİ)-ն։
Ես չեմ հասկանում պաշտոնական այն մարտավարությունը, տակտիկան, որ չպետք է հարձակվել։ Լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Սխալ է, որ հայկական կողմը պետք է միշտ պաշտպանվի։ Նրանք մեզ խփում են, մենք հայտարարում ենք, թե պահպանել ենք զինադադարը, պատասխան կրակ չենք բացել, կամ իրենք մեր զինվորներին սպանում են, մենք էլ թե՝ այսքան էլ մենք ենք հակառակորդի զինվորներից սպանել։
ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ համանախագահների ջանքերը։
Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին, և դա նրա սկզբունքային դիրքորոշումն է:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը զառանցանք է որակել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության՝ հայկական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին տեղեկատվությունը:
Խաղաղություն բոլորն են ուզում, բայց ի՞նչ գնով: Այս անգամ «Պրեսսինգ» ակումբը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկում է Ղարաբաղյան հարցի թեման:
Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։