Բաժիններ՝

Tesla-ի զուտ վնասը ավելացել է մինչև 400 միլիոն դոլար

Ամերիկյան Tesla Motors ավտոարտադրողը ավելացրել է զուտ վնասները 2017թ. առաջին եռամսյակում 40%-ով: Դա կապված է ծախսերի արագ աճի հետ: Ընդ որում, ընկերության հասույթը ավելի քան կրկնակի ավելացել է:

Tesla-ի զուտ վնասը հունվար-մարտ ամիսներին կազմել է 397.2 միլիոն դոլար կամ 1 բաժնետոմսի հաշվով՝ 2.13 դոլար՝ համեմատած 1 տարի առաջվա 283 միլիոն դոլարի վնասի հետ:

Վնասը (Скорректированный убыток) կազմել է 1 բաժնետոմսի դիմաց 1.33 դոլար՝ 1 տարի առաջվա 1.46 դոլարի դիմաց, այն դեպքում, երբ Thomson Reuters-ի հարցախույզին մասնակցած վերլուծաբանները կանխատեսել էին կորուստներ 1 բաժնետոմսի դիմաց 0.81 դոլար մակարդակում:

Ընկերության բաժնետերերին ուղղված դիմումում Իլոն Մասկը վստահություն է հայտնել, որ Tesla Model 3 սեդանների սերիական արտադրությունը կսկսվի համաձայն խիստ գրաֆիկի, այսինքն՝ արդեն հուլիսին: Կոմերցիոն ծավալների անցումը նախկինի պես սպասվում է մինչև սեպտեմբերի վերջ:

Tesla-ն ստացել է ավելի քան 400 հազար նախնական հայտ բյուջետային Model 3-ների համար, որոնց նախնական արժեքը կազմում է 35 հազար դոլար, իսկ պատվերները դեռ շարունակվում են ստացվել:

Ավտոարտադրողի եռամսյակային հասույթը հասել է մինչև 2.7 միլիարդ դոլար, այնինչ շուկան ակնկալում էր միջինը 2.61 մլրդ դոլար:

Model S սեդանների և Model X ամենագնացների վաճառքն ավելացել էր հունվար-մարտին 69%-ով՝ մինչև 25 հազար, ինչը նոր ռեկորդ է ընկերության պատմության մեջ:

Ավտոմոբիլային բիզնեսի հասույթը ավելացել էր 123%-ով՝ մինչև 2.3 մլրդ դոլար:

2017թ. ընթացքում Tesla-ն հաշվարկում է Model 3-ի թողարկումը հասցնել շաբաթական մինչև 5 հազարի, իսկ 2018թ. ընթացքում սպասվում է մինչև 10 հազար ավելացում՝ շաբաթական, ասվում է բաժնետերերին ուղղված ընկերության դիմումում:

Ընկերությունը նախկինի պես հաշվարկում է ավելացնել ավտոմեքենաների արտադրության ծավալները՝ 2016թ. 84 հազարից հասնելով 2018թ. մինչև 500 հազարի և 1 միլիոնի՝ 2020թ.:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս