Բաժիններ՝

Աշխարհի երեք լավագույն ավտոմեքենաները

Ժնեւի ավտոսրահում հայտարարել են «Աշխարհի այս տարվա լավագույն ավտոմեքենան» (WCOTY) մրցույթի ֆինալիստներին: Դրանց ցուցակը հասանելի է World Car Awards կայքում:

Դրանում տեղ են գտել քրոսովերներ՝ գերմանական Audi Q5-ը եւ Volkswagen Tiguan-ը եւ բրիտանական Jaguar F-Pace-ը: Հաղթողը կհայտարարվի ապրիլին Նյու Յորքում:
Անցյալ տարի տարվա լավագույն ավտոմեքենա է ճանաչվել Mazda MX-5 ռոդսթերը, 2015 թվականին՝ Mercedes-Benz W205-ը:

Բացի այդ, որոշվել են ֆինալիստներն այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են՝ «աշխարհի քաղաքային ավտոմեքենան» (այս տարի շնորհվում Է առաջին անգամ), «պրեմիում դասի տարվա ավտոմեքենան», «տարվա էկոլոգիական ավտոմեքենան» եւ «տարվա ավտոմոբիլային դիզայնը»:

WCOTY մրցույթն ամեն տարի անցկացնում է 2014 թվականից հունվարից: Հաղթողներին որոշում են աշխարհի 70-ից ավելի ավտոլրագրողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս