
Ford-ը 1 մլրդ դոլար կծախսի ինքնակառավարվող ավտոմեքենաների մշակման վրա

Ամերիկյան Ford Motor-ը պլանավորում է առաջիկա հինգ տարում 1 մլրդ դոլար ներդնել Argo AI նոր ընկերության մեջ, որն զբաղվում է արհեստական ինտելեկտի մշակմամբ:
Argo AI-ի ռոբոտատեխնիկները և ինժեներները Ford-ի աշխատակիցների հետ համատեղ նոր ծրագրային հարթակ են մշակելու ամբողջովին ինքնակառավարվող ավտոմեքենայի համար, որը պլանավորվում է ներկայացնել 2021 թվականին: Այդ մասին հաղորդվում է ավտոարտադրողի մամուլի տեղեկագրում:
Փիթսբուրգում տեղակայված Argo AI-ը ստեղծվել է Բրայան Սալեսքիի (գլխավոր գործադիր տնօրեն) և Փիթեր Ռենդերի (գլխավոր օպերացիոն տնօրեն) կողմից, որոնք ավելի վաղ ինքնակառավարվող ավտոմեքենաների հարցերով զբաղվում էին Google-ում և Uber-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: