
Rolls-Royce-ը նոր Dawn է ցուցադրել տեսանյութում

Մեծ Բրիտանիայի Rolls-Royce ավտոարտադրողը Dawn կաբրիոլետ է պատրաստել Black Badge հատուկ շարքում: Այս մասին«Լենտա.ռու»-ին հայտնել է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ-ում Rolls-Royce Motor Cars-ի կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Ֆրանկ Թիմանը:
Ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Գուդվուդի Արագության փառատոնի շրջանակներում (Մեծ Բրիտանիա), որը տեղի կունենա հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 2-ը: Black Badge շարքը, որը մշակվել է մակնիշի այն սպասարկյալների համար, ովքեր ցանկանում են «սկզբունքորեն այլ Rolls-Royce» ստանալ, առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականին Ghost եւ Wraith մոդելներով:
Dawn Black Badge-ը ներկայացված է մուգ գույնով՝ սեւի հագեցած երանգով: Ինտերիերի հարդարման ժամանակ օգտագործվել է կոմպոզիտային ածխապլաստիկ՝ ալյումինային մնարաթելով, որը կիրառվում է Stealth տեխնոլոգիայով ինքնաթիռներ ստեղծելիս: Րոպեում 1500 պտույտ զարգացնող շարժիչի հզորությունը մեծացված է մինչեւ 601 ձիաուժ:
Ֆիրման սկսել է ընդունել ավտոմոբիլի պատվերներ, գինն առայժմ չի հաղորդվում: