
ԱՄՆ-ում վաճառել են եզակի Mercedes-Benz, որը 50 տարի դուրս էր բերվել ԽՍՀՄ-ից

ԱՄՆ-ում կայացած աճուրդում 6,6 միլիոն դոլարով վաճառել են եզակի Mercedes-Benz ավտոմոբիլ, որը 50 տարի առաջ դուրս էր բերվել ԽՍՀՄ-ից։
Sotheby՚s աճուրդային տան հայտարարության մեջ նշված է, որ 540К Special մոդելի շարքում արտադրվել է 25 ռոդստվերներից (հանովի կտուրով երկտեղանի ավտոմոբիլ) ոչ ավելի: Վաճառքի հանված մոդելը պատրաստվել է 1939 թվականին:
540K շարքի «Մերսեդեսներն» առաջին անգամ ներկայացվել են 1936 թվականին և համարվում են գերմանական մինչպատերազմական ավտոարդյունաբերության գագաթներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: