Բաժիններ՝

Daimler-ը 10 մլրդ եվրո կներդնի էլեկտրամոբիլների մշակման բնագավառում

Գերմանիայի Daimler AG ավտոմոբիլաշիական կոնցեռնը 10 միլիարդ եվրոյի ներդրումներ կկատարի էլեկտրաշարժիչներով աշխատող ավտոմեքենաների մշակման բնագավառում, տեղեկացնում է Deutsche Welle-ը:

Մինչեւ 2025 թվականի վերջը պլանավորվում է մշակել էլեկտրամոբիլների 10 մոդելներ, հայտարարել է ավտոկոնցեռնի վարչության նախագահ Թոմաս Վեբերը Stuttgarter Zeitung եւ Stuttgarter Nachrichten թերթերում հրապարակված հարցազրույցում:

Այս տարվա սեպտեմբերին Փարիզի ավտոսալոնում Daimler-ը ներկայացրել է Generation EQ բացառապես էլեկտրական շարժիչով նոր ավտոմոբիլը: Կոնցեռնի պլաններով՝ 2025 թվականին էլեկտրամոբիլների բաժինը Daimler-ի վաճառքների ընդհանուր ծավալում կկազմի 15-ից մինչեւ 25 տոկոս: Վեբերը հայտնել է, որ ստեղծվելիք տասն էլեկտրամոբիլներից երեքը կլինեն Smart դասի:

Daimler-ը մտադիր է մշակել մարտկոցներ, որոնք նրա էլեկտրամոբիլներին թույլ կտան առանց լրալիցքավորման հաղթահարել 600-ից մինչեւ 700 կիլոմետր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս