Բաժիններ՝

Tesla ընկերությունը շուկայական արժեքով գերազանցել է Ford­-ին

Tesla ամերիկյան ավտոմոբիլաշինական ընկերությունն իր շուկայական արժեքով գերազանցել է Ford ավտոկոնցեռնին այն բանից հետո, երբ նրա բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 7,27 տոկոսով, տեղեկացնում է  BBC­-ին:

Ապրիլի 3-­ին Նյու Յորքի ֆոնդային սակարանում սակարկությունների փակվելու պահին Tesla­-ի բաժնետոմսերի արժեքը կազմում էր 49 մլրդ դոլար այն դեպքում, երբ Ford-ինը գնահատվում էր 46 մլրդ դոլար: Tesla-­ի բաժնետոմսերն աճեցին այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավտոմեքենաների
ռեկորդային մատակարարումների մասին:

Այդ ժամանակաշրջանում ընկերությունը մատակարարել է ավելի քան 25 հազար ավտոմեքենա, ինչը 70 տոկոսով ավելի է անցյալ տարվա առաջին եռամսյակի մատակարարումներից: Ընդամենն անցյալ տարի Tesla­-ն մատակարարել է 76 հազար էլեկտրաքառ: Մինչդեռ Ford-­ը, անցյալ տարվա տվյալներով, վաճառել է շուրջ 6,7 մլն ավտոմեքենա:

Այս տարի Tesla­-ն պատրաստվում է ԱՄՆ­-ում սկսել Model 3 բյուջետային ավտոմեքենայի վաճառքները եւ զանգվածային պահանջարկ է ակնկալում:

«Հինգ տարի առաջ ոչ ոք ոչինչ չգիտեր Tesla­-ի մասին: Այսօր մարդիկ Tesla են ցանկանում: Այն, որպես ամենասպասված ավտոմեքենան, առաջ է անցել BMW­-ից»,­-նշում է տեխնոլոգիական վերլուծաբան Բեն Քալոն:

Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին եւ մասնագիտանում է էլեկտրամոբիլների թողարկման բնագավառում: Այն նաեւ զբաղվում է արեւային մարտկոցների եւ էներգակուտակիչ այլ համարկարգերի ստեղծմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս