Բաժիններ՝

Mercedes-­Benz­-ը ավտոմեքենաների շարք է թողարկել ի պատիվ «Աստղային պատերազմների»

Mercedes­Benz ընկերությունը «Աստղային պատերազմներ» կինոֆրանշիզայի 40­-ամյակի կապակցությամբ թողարկել է CLA 180 ավտոմեքենաների սահմանափակ շարք: Ինչպես հայտնել է Luxurylaunches-­ը, ավտոմեքենաները ներկայացվելու են միայն ճապոնական շուկայում։

Շարքում տեղ կգտնի միայն 120 ավտոմեքենա. դրանք թողարկվելու են երկու գույնով սեւ ու սպիտակ: Ավտոմեքենան հանդերձված է 1,6­ լիտրանոց շարժիչով, որը կարող է զարգացնել մինչեւ 122 ձիաուժ հզորություն: Մոդելների մոտավոր արժեքը կազմում է շուրջ 45 հազար դոլար:

Սովորական ավտոմեքենաներից հատուկ շարքը տարբերվում է թեմատիկ աքսեսուարներով, օրինակ՝ թիկնաթոռների եւ ղեկի կարմիր դարձակարով, «Աստղային պատերազմների» լոգոտիպով փոքր գորգերով: «Աստղային պատերազմները» ֆանտաստիկ ֆրանշիզա է, որը ներառում է կինոֆիլմեր եւ անիմացիոն սերիալներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս