Բաժիններ՝

Audi-ն ավտոմեքենա է ներկայացրել ամենահզոր հնգագլան շարժիչով

Audi ընկերությունը ներկայացրել է RS 3 Sportback մոդելը: Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ավտոմեքենան հանդերձված է 400-ուժանոց հնգագլան շարժիչով, որն ամենահզորն է սերիականների մեջ: Ավտոմոբիլի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա Ժնևի Միջազգային ավտոսալոնում:

«Կոմպակտ ավտոմոբիլը, որը ներկայացվել է 2011 թվականին, արդեն բացառիկ ժողովրդականություն է նվաճել շուկայում: Նոր հնգագլան շարժիչով Audi RS 3 Sportback-ն առաջատար դիրք կզբաղեցնի իր դասում»,- պատմել է Audi Sport GmbH-ի ղեկավար Շտեֆան Վինկելմանը: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ժամում մինչև 100 կիլոմետր թափառքի համար ավտոմեքենային պահանջվում է 4,1 վայրկյան: Պատվերով Audi-ն կարող է արագության էլեկտրոնային սահմանափակիչը ժամում 250-ից բարձրացնել մինչև ժամում 280 կիլոմետր:

Audi-ն Գերմանիայի ավտոարտադրող է, մտնում է Volkswagen Group-ի կազմի մեջ: Ընկերությունը հիմնվել է 1932 թվականին: Ներկայում դրա կենտրոնակայանը գտնվում է Ինգոլշտադտում (Գերմանիա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս