ԱԼԻԵՎԻ ԴԻՄԱՑ ԿԶԱԾԻ ԱՌԱՋ ԿԶՈՂՆ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆ ՉԻ՛ ՈՒՆԵՆՈՒՄ. ՔՊ-ականնե՛ր, փրկվելու մի ձև ունեք, գործարք եմ առաջարկում՝ հանձնե՛ք Նիկոլին. Սուրեն Սուրենյանց

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն  Սուրենյանցն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը, թերևս, ամենաանկեղծն էր․ ամենաճիշտը նա ասաց՝ մեզ ինչ է սպասում, որովհետև նրա օրերն իր պաշտոնում ավարտված են, ու ինքն ավելի անկաշկանդ էր։ Բերբոքը խոսում էր մեր սողացող կապիտուլյացիայի մեկնարկի մասին։

Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն օրերս X-ում գրել էր, որ Գերմանիան ողջունում է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը։

Կարդացեք նաև

Բաքվի հետ բանակցություններում Երևանի քայլերը նա անվանում է «համարձակ զիջումներ»։

«Տասնամյակների պատերազմից հետո կայուն խաղաղությունն իրականություն է դարձել: Սա կարևոր է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև նրա սահմաններից դուրս: Երկար բանակցություններից հետո Հայաստանն իր համարձակ զիջումներով հնարավոր է դարձնում այս վերջին քայլը խաղաղության ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին: Կոչ եմ անում երկու կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիր»,- գրել էր նա։

Փաստորեն, դատելով Բերբոքի հայտարարությունից՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում միայն Հայաստանն է գնացել զիջումների, այն էլ՝ «համարձակ», իսկ թե ինչ զիջումների մասին է խոսքը, բնականաբար, հայ ժողովուրդը դեռևս տեղյակ չէ։

  • Ինչ-որ մեկը Նիկոլին համոզել էր, որ միակողմանի կարող է ստորագրել այդ փաստաթուղթը… մինչդեռ Ալիևը բացարձակ շահագրգռված չէ ստորագրել այդ խաղաղության համաձայնագիրը, չնայած նրան, որ ամեն ինչ կորզել է Հայաստանից։

  • Հիշո՞ւմ եք՝ ինչ հիստերիա էին բարձրացրել իշխանական պրոպագանդիստները, երբ ասում էին՝ Նիկոլ Փաշինյանը հերոսաբար պայքարում է ռուսական ճնշման դեմ ու պահում է ԵՄ դիտորդներին։ Հիմա նա պատրաստ է հանել Եվրամիության դիտորդներին։ 
  • Ալիևն իր համար բացառիկ շանս է տեսել՝ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու, իսկ երեկվա Փաշինյանի Հ1-ին տված հարցազրույցն ու նրա ողջ գործունեությունը միտված է հայ ժողովրդին մոլորեցնելուն։ 
  • Հիմա, Փաշինյանի գործունեության հետևանքով, մենք պատրաստվում ենք պետականության լուծարման պրոցեսին, երբ բովանդակային առումով պետությունը կդադարի գոյություն ունենալ։ 
  • Ադրբեջանը ստացել է մեր սահմանից այս կողմ քաղաքականություն իրականացնելու իրավունք։ Մենք խոսում ենք Սահմանադրություն փոխելուց, բայց չմոռանանք, որ շուտով Ալիևի պահանջով՝ երրորդ երկրի զինված ուժ այստեղ չի լինելու։ Այս տխմարը չի հասկացել, որ նախադեպ է ստեղծում, ու շուտով նույն բանը պահանջելու է նաև Թուրքիան։ 
  • Ալիևը շարունակում է արածեցնել Փաշինյանին: 
  • Աննախադեպ ցինիզմ է, որ Արցախ ու Հայաստանի պետականությունը կործանած Նիկոլը խոսում է ինքնիշխանության մասին։ Սա խուցպայի գործելակերպ է։ 
  • Այսօրվա ԱՄՆ-ի համար, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ամեն օր Թրամփի նկարի առաջ ծնկաչոք աղոթի, Հարավային Կովկասն առաջնահերթություն չի լինելու։ Եվ եթե անգամ դառնա, դա մեզ համար կատաստրոֆա է լինելու։ Դրա դիմաց Թրամփը գին է պահանջելու, որը վճարելու է հայ ժողովուրդը։
  • 2023թ․դեկտեմբերից, Նիկո՛լ, դո՛ւ ես Ադրբեջանի ու Թուրքիայի խաղին տրվելով՝ բոլոր միջնորդներին դուրս մղել բանակցային գործընթացից։ Հիմա ինչի՞ ես ընկել նրանց հետևից։
  • Նիկոլի ասած խաղաղության վերջաբանը լինելու է Արցախի պես՝ Հայաստան չի լինելու, ու Ադրբեջանից կոշտ հռետորաբանություն չի հնչելու, այնպես, ինչպես հիմա Արցախում է՝ խաղաղ է, բայց այնտեղ հայը չկա՛։
  • Էրդողանը Նիկոլին ասում է՝ իմ գրպանները զբաղված են, դու տեղավորվի՛ր Ալիևի գրպաններում։

  • Փաշինյանը ենոքավանցու գավառական շուստրիությամբ Ալիևին գործարք է առաջարկել՝ «արի, ինձ օգնի՛ր, ժողովրդին խաբենք, հետո ես կվերընտրվեմ ու կկատարեմ քո բոլոր պահանջները»։ Բայց Ալիևը հասկացնում է՝ քո բանավոր խոսքերին չեմ հավատում, գրավոր համաձայնությո՛ւն տուր։ Դրա համար ինքը  երեկ Ալիևին ասում էր՝ ինչ ուզում եք՝ կանեմ, մենակ թե իմ ընտրությունները մի՛ հարամեք, ես պատրաստ եմ ընտրությունների օրը Սահմանադրության հանրաքվե անել։
  • Ճողոպրող ինքնաթիռի մեջ նույնիսկ Չալոյի համար է տեղ գտնվելու, բայց ոչ մի ՔՊ-ականի համար տեղ չի գտնվելու։ Այո՛, նա որևէ մեկի անվտանգության հարցը չի լուծելու։ Մարտի 1-ին էլ այդպես արեց․ինքը թռավ, իսկ մարդիկ գնացին, ազատազրկվեցին։ Սա ակնհայտ է։ Հետո իր թիմի անդամները, այդ որբացածները հայտնվելու են այն վիճակում, ինչի մասին ասում էր լուսահոգի Վահան Հովհաննիսյանը՝ պադյեզդներում ծեծելու են։ Իր թիմը դառնալու է այն ամոթի պատը, որի վրա թքելու է ողջ հայ ժողովուրդը։ 
  • ՔՊ-ի Սարիկ կամ Նիկոլի Սարիկ լինելը Գյումրիում ամենաստորին հայհոյանքն է։ ՔՊ-ն նույնացել է թռածների կամերի հետ։
  • Նիկոլի շրջապատին բացահայտ, հրապարակային գործարք եմ առաջարկում։ Դուք փրկվելու մի տարբերակ ունեք՝ հանուն պետականության՝ հանձնե՛ք Նիկոլ Փաշինյանին։ Այդ պարագայում դուք կարող եք մնալ ու հետո էլ ապրել Հայաստանում։ Հակառակ պարագայում դուք հանձնում եք երկիրը, իսկ դրա պատասխանը շա՛տ դաժան է լինելու։ Հայ ժողովուրդը չի վերանալու։ Վերածնունդ է լինելու, ազգային ու պետական, ու այդ ժամանակ բոլորը հիշելու են ձեր մասին։
  • Հնարավոր չէ ավելի մեծ զզվանք պատկերացնել, քան կա Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Նա ու էլի շատերը, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը, ամենակեղտոտ թաշկինակի պես են օգտագործվել։ Ալենը, որ շատ ակտիվ իբր պայքարում է Նիկոլի համար, Նիկոլին հանձնելիս իր գինը բարձրացնելու համար է անում։
  • Փաշինյանի այցի օրը ես Գյումրիում եմ եղել։ Դա այց չէր, դա ասպատակություն էր։ Հեղափոխական թափառախումբը կենդանի մի գյումրեցու է հանդիպել այնտեղ։ Փողով կպցրել էին մեկին, ով դրանից ընդամենը մի օր առաջ տեսախցիկների առաջ Վարդան Ղուկասյանի աջակիցն էր, մի օր հետո ողջագուրվում էր Նիկոլի հետ։ 
  • Նիկոլը ողջախոհությունը կորցրել է։ Նա այնպիսի հակավարկանիշ ունի, որ ում կողքը կանգնեց, այդ մարդը փչանում է։ Նա գնացել էր Գյումրի՝ իրավապահներին ցուցում տալու, որ ամեն գնով թույլ չտան ընդդիմության հաղթանակը։ Վարչական ռեսուրսի նման գռեհիկ չարաշահում, ինչը հիմա Գյումրիում է, ես երբեք չեմ տեսել։ Բայց իրեն ոչինչ չի օգնելու։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության նախապատրաստում է տոտալ կեղծիքներ, կամ սադրանք կանի՝ ընտրությունները հետաձգելու համար։ Գյումրիում այս ընթացքում պրովոկատորների պակաս չի լինելու։ 
  • Գյումրիում մեծ ընդվզում կլինի, եթե Նիկոլը փորձի ընդդիմադիր որևէ թեկնածուի կալանավորել։ Թող փորձի: Մնում է՝ Գյումրիում ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերից որևէ մեկը չտրվի քաղաքական անասնագողության։ Այն ընդդիմադիր ուժերը, ովքեր ընդդիմադիր բաժանարար գծերի հարցում կարմիր գծեր չունեն, կարող են պոտենցիալ գնալ սցենարին։ Ես վստահաբար ասում եմ՝ մեր ցուցակի առնվազն առաջին 15 համարը գործարքի չի գնա։ 
  • Իշխանական պրոյեկտներ կան՝ ֆայտոնչի Արտյոմ Թումանյանը, ում կեղծ ամբաստանության հիմքով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանում մահացավ, և Երևանում ՔՊ-ի հետ քաղաքական գրդոն անող Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ իր Եվրադաշինքով։ Գյումրեցին ձայն չի տա մի մարդու, ում կեղծ ցուցմունքով Արմեն Գրիգորյանին մահվան հասցրեցին, սպանեցին հենց դատարանի դահլիճում:

  • Ի դեպ, դիմում եմ հարգարժան Ստեփան Դեմիրճյանին․ միգուցե չգիտի, բայց ֆայտոնչին՝ Արտյոմ Թումանյանը, շահարկում է ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունը։ Թեկնածուներից՝ 9-ից 6-ն են ընդդիմադիր։ Էն երեքին ձայն տալ՝ նշանակում է ձայն տալ Նիկոլ Փաշինյանին։ 
  • Վարդան Ղուկասյանին խորհուրդ կտամ Ռոբերտ Քոչարյանի դառը դասից դասեր քաղի։ Պետք է իրատես լինել։ Գյումրիում 50%+1 ձայներ որևէ մեկը չի հավաքելու։ Պետք չէ կոնսոլիդացիան վիժեցնող հայտարարություններ անել։ Առաջատար թեկնածուն պարտավոր է ավելի տոլերանտ լինել։ Հայաստանի քաղաքական դաշտում կույսեր չկան։ Չի կարելի ժողովրդի մեջքը կոտրել։ Մեր թեկնածուի՝ Արտյոմ Ղարաղազարյանի հետ միասին, մենք հաղթահարելու ենք անցողիկ շեմը ու ձգտելու ենք ընդդիմադիր կոնսոլիդացիայի։ Հայտարարում եմ՝ եթե մեր պատճառով նման կոնսոլիդացիա չեղավ, ես դուրս կգամ քաղաքականությունից։ Գյումրիի ընտրությունների նպատակը դա է՝ թույլ չտալ ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Ես հույս ունեմ՝ ընդդիմադիր ճամբարում հատկապես վերջին 7 օրերին չեն տրվելու ներսում բաժանարար գծեր գծելու՝ Նիկոլ Փաշինյանի սցենարին։ Գյումրին կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գերեզմանափորը, եթե մենք լուրջ վերաբերվենք ընտրություններին։ 
  • Գյումրին երբեք էլ նիկոլական քաղաք չի եղել: 2018թ.-ից հետո Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ անգամ է հաղթել Գյումրիի ընտրություններում՝ միայն 2018թ․ դեկտեմբերի 9-ին։ Հիմա էլ Գյումրին նիկոլական քաղաք չէ։ Գյումրեցիների մեղքը չէր, որ 7 տարի առաջ Նիկոլը Գյումրիից սկսեց քայլել։ Երբ ես քայլում եմ Գյումրիում, 3 գյումրեցիներից երկուսը Նիկոլ Փաշինյանի համար խոսում են մի բառապաշարով, որը ես չեմ կարող այստեղ վերարտադրել… հայհոյում են:
  • Սարիկ Մինասյան անուն-ազգանունով մարդ չկա՝ ուսապարկ թիվ եսիմ որն է… Ալիևի դիմաց կզածի առաջ կզողն անուն-ազգանուն չի ունենում: Ինքը շանս ուներ՝ ազատվելու Նիկոլի Սարիկ պիտակից։ Չօգտվեց դրանից։ Սարիկը կորցրել է գյումրեցու սերը։ Ինքն օգտագործվելու է, խուրդվի ու մոռացվի։ Ի դեպ, թող զգույշ լինի. ինքը խուրդվելու է Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան ամբիցիաներին։
  • Խոշորացույցով ընկել, ընտրակաշառք են ման գալիս։ Գյումրիում ընտրակաշառք չկա։ Դրա փոխարեն՝ թող ուրիշ բաներ տեսնեն՝ ոնց է ՏԿԵ նախարարը գալիս, ասում՝ Սարիկ Մինասյանի խնդրանքով ասֆալտ եմ անելու, երբ այդ ասֆալտի մասին որոշումը կայացրել էր նախկին ավագանին։ Կա՛մ նայեք ՔՊ-ի ցուցակը՝ Բժշկական կենտրոնների տնօրեններ, դպրոցների տնօրեններ… սա չե՞ն տեսնում։ Կարո՞ղ եմ իմանալ՝ Ազատանի ամբուլատորիայի վարիչը ցուցակում ի՞նչ գործ ունի։
  • Որևէ օլիգարխի ՔՊ-ականների հետ համեմատել չի կարելի։ Նրանք ներդրումներ են արել էս երկրում, սրանք լափում են պետական բյուջեն։

Տեսանյութեր

Լրահոս