
Բացվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող

«Կրոկուս սիթի հոլ»-ում իրականացված ահաբեկչության տարելիցի կապակցությամբ բացվել է զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող: Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը:
«Այսօր Կրոկուսի մոտ բացվել է 2024 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող: Այդ ահաբեկչությունը խլել է հարյուրավոր մարդկանց կյանքեր, շատերը վիրավորվել են։
Ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին, հարազատներին և ընկերներին»,–նշել է Վորոբյովը:2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 145 մարդ։
2025 թվականի մարտին Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլլան, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակման կազմակերպման մեջ ներգրավված լինելու համար։