
ՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհեր

ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, մայրաքաղաք Կիևում զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 5-ամյա երեխա, հայտնել են քաղաքային իշխանությունները:
Հարձակման հետևանքով 10 մարդ վիրավորվել է: Նրանցից ամենափոքրն ընդամենը 11 ամսական է, գրում է korrespondent.net-ը:
Ընդհանուր առմամբ, մարտի 23-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ կիրառելով 147 «Շահեդ» տիպի և այլ տեսակների հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ գրոհելով հինգ ուղղություններից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։