Ի՞նչ «խաղաղության պայմանագիր», երբ թուրքը Երևանն անվանում է «Իրևան» ու հայ երեխայի է գլխատում․ Անահիտ Մարտիրոսյան

Ինչո՞ւ չկա մեր բանակը՝ ես այդ հարցն եմ ուզում տալ որոշ մարդկանց։ Ոստիկանության կազմն է ավելացել, իսկ զինվորականների պատիվը, նրանց ծառայությունն ուզում են ոտնատակ տալ, նրանց եսը ոչնչացնել։ Սրանց մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ բոլորը գիտեն՝ 2020 թվականին Ադրբեջանի զորքը ոչ մի տարածքում հաղթանակ չի ունեցել։ Բացի ադրբեջանցիներից, մեր դեմ Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, Ուկրաինան ու ահաբեկիչներ էին կռվում։ Ուկրաինան ֆոսֆորային զենքեր էր մատակարարել Բաքվին, դա արգելված զենք է, ընդ որում՝ այն օգտագործվել է խաղաղ բնակիչների դեմ։ Ի՞նչ եղավ մեր բանակին՝ այս հարցի պատասխանն այն է, որ ձուկը գլխից է հոտում։ Մեր բանակը բարձրացնողը պիտի գլխավոր հրամանատարը լիներ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը։

«Մեզ ասում են՝ դուք պիտի լռեք, թուրքը կրակի, դուք էլ հանդուրժեք, մենք խաղաղության ենք գնում, թուրքը կարող է կրակել, գերիներին չվերադարձնել, ոչ մի պարտավորություն չկատարել, իսկ ահա հայը պիտի անի իրեն թելադրվածը։ Այն, ինչ հայը պիտի աներ Ադրբեջանի գլխին 1994-ին, այսօր իրենք անում են մեզ հետ։ Այն ժամանակ կար երկընտրանք՝ զինադադա՞ր, թե՞ կապիտուլյացիա։ Ինչո՞ւ են մերոնք զինադադարն ընտրել։ Դրանից հետո զինադադար եղե՞լ է։ 1994-ից առայսօր Ադրբեջանը երբեք զինադադարը չի պահպանել։ Սահմաններին զինվորներ էին զոհվում, դիպուկահարներ էին կրակում, խմբեր էին ուղարկում։ Մենք անընդհատ դեպքեր էինք տեսնում, որոնք հանգեցնում էին մեր երեխաների մահվանը»,- ասաց ռազմական գործիչը։

«Առողջ հանրությունը ամեն մի սխալ արտահայտությունից հետո պետք է ոչ թե խոսի, այլ գործողության դիմի։ Մենք պարտված չենք, մեզ ուղղակի ծախել են։ Թող տեսնեն՝ ինչ է կատարվել Շուշիում կամ Մարտակերտի շրջանում։ Նորմալ ազգի հետ միայն կարելի է գնալ բանակցությունների և խաղաղության։ Բայց մեր թշնամին այն ազգն է, որը ոչ միայն պատերազմի, այլև խաղաղ օրերին երեխաների էր մորթում։ Մարտակերտում տարիներ առաջ մայրը դուրս եկավ բակ ու տեսավ, որ իր ութ և տասը տարեկան տղա երեխաները գլխատված են։ Իրենք ցեղասպանություն են արել, այսօր ասում են՝ նման բան չի եղել։ Բա մենք չցեղասպանեի՞նք։ Ասվում է, չէ՞, ակն ընդ ական, ատամ ընդ ատաման։ Շատ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Մետր առ մետր ծախում են մեր հայրենիքը»,- նշեց Անահիտ Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

Ազատամարտիկը չգիտե՝ վաղը մեր ապագա սերունդը մեզ ի՞նչ է ասելու, այն դեպքում, երբ մենք ազատագրել էինք մեր հողերը․

«2020 թվականին մենք չենք պարտվել։ Ով պարտվել է, թող ինքը մտածի այդ մասին։ Ալիևն այս ամենը դիվանագիտորեն էլ չի ստացել, ինքը շատ լավ գիտե դա։ Հիմա էլ մեզ սպառնում է, որ շուտով Ոսկեպարը պիտի հանձնենք։ Շրջենք մեր բնակավայրերում։ Լինի Բերդում, Վարդենիսում, Ջերմուկում, ժամանակին՝ Արցախում, թե մի այլ տեղ, ո՞րը հայկական չէ։ Այլևս պետք չէ խոսել։ Պիտի դիվանագետներ գան, նորմալ մարդիկ, նժդեհականներ, ու փրկեն այս երկիրը։ Թուրքը «խաղաղության պայմանագիր» է բերել, այն դեպքում, երբ Երևանն ասում է Իրևա՞ն։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Ինչպես Լեոնիդ Ազգալդյանն էր ասում՝ մենք մեր հողի գույնի ենք, իսկական հայերը չեն կարող ուրիշ գույն ունենալ»:

«Վերջերս անցորդներից մեկին հարցնում են Փաշինյանի մասին, նա ասում է՝ Փաշինյանը Տիգրան Մեծից էլ առավել է։ Այդ մարդն ինչպե՞ս կարող է նորմալ լինել։ Հայրենիքը սկսվում է սահմաններից։ Երբ սա ասում է՝ Հայաստանը չունի սահմաններ, իմանա՝ Հայաստանն այնքան մեծ սահմաններ ունի, որ իրենք նույնիսկ չեն պատկերացնում, թե հայկական հողերը որտեղից են սկսվում։ Նրանց սկիզբ ու վերջ չկա։ Թշնամին ստեր է տարածում, թե իբր Երևանի Կապույտ մզկիթն իրենցն է։ Թուրքիան ասում է՝ իրենցն է, Ադրբեջանը՝ իրենցը։ Կողմնորոշվե՛ք, մե՞ծ եղբորինն է, թե՞ փոքրինը՝ Ադրբեջանի՞նն է, թե՞ Թուրքիայինը։ Սուտը ստի վրա այնքան է տարածվել։ Իսկ այդ մզկիթը պարսկական է»,- ամփոփեց Անահիտ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս