Թեհրանի հարավում գտնվող շենքերից մեկում պայթյուն է որոտացել. 7 մարդ վիրավորվել է

Իրանի մայրաքաղաք Թեհրանի հարավում գտնվող շենքերից մեկում պայթյուն է որոտացել, տուժել է յոթ մարդ, վնասվել են մի քանի շենքեր ու մեքենաներ, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Թեհրանի հրշեջ ծառայությանը։

«Շենքը հին էր, եռահարկ, և, ըստ երևույթին, մարդիկ ջրհոր էին փորում դրանում, ինչը հանգեցրեց գազի արտահոսքի, պայթյունի և շենքի ամբողջական ավերմանը», – ասել է Թեհրանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։

Նրա խոսքով՝ այս միջադեպի հետևանքով մոտ 12 շենքերի ապակիներ են կոտրվել, իսկ շենքերը և մի քանի մեքենաներ էապես վնասվել են։ Միջադեպի հետևանքով տուժածների թիվը դեռ ճշտվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31