Բաժիններ՝

ՆԱՍԱ-ն մեկ շաբաթվա ընթացքում կրճատել է ծախսերը 420 միլիոն դոլարով

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործալակությունը (ՆԱՍԱ) մեկ շաբաթվա ընթացքում կրճատել է իր ծախսերը 420 միլիոն դոլարով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է պետական կառավարման արդյունավետության վարչությունը, որի ղեկավարն է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։

«Լավ աշխատանք ՆԱՍԱ-ում այս շաբաթ։ Մենք վերացրել ենք նրանց չօգտագործված գնումների քարտերը (մոտ 80%) և խզել մոտ 420 միլիոն դոլարի ավելորդ պայմանագրերը, այդ թվում՝ 45 միլիոն դոլար արժողությամբ կորպորատիվ կառավարման փոփոխության աջակցության պայմանագրերը երեք տարբեր խորհրդատուների հետ», – հայտնել է վերոհիշյալ վարչությունը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված պետական կառավարման արդյունավետության վարչությունը կոչված է չեղարկել վատնվող ծախսերը և վերակառուցել դաշնային գործակալությունները:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ ասել էր, որ հիշյալ վարչությունը հայտնաբերել է նաև ԱՄՆ-ի կառավարության «ցնցող» ծախսերը, որոնց համար Կոնգրեսից թույլտվություն չեն ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս