
ԱՄՆ-ում հազարավոր գործակալներ են ներգրավվել ոչ պրոֆիլային գերատեսչություններից՝ պայքարելու անօրինական ներգաղթյալների դեմ

ԱՄՆ-ի տարբեր ոչ պրոֆիլային պետական գործակալությունների հազարավոր աշխատակիցներ են ներգրավվել անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար, ինչը նվազեցնում է երկրում անվտանգության մակարդակը, քանի որ ավելի քիչ ռեսուրսներ են ծախսվում այլ խնդիրների վրա։ Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Ներգաղթի վրա կենտրոնացումը զգալի ռեսուրսներ է տանում հանցագործության դեմ պայքարող այլ գործակալություններից:
«Թրամփի երդմնակալությունից ի վեր, 2500 գործակալների մոտ 80%-ին հանձնարարվել է ստանձնել ներգաղթին առնչվող օրենսդրության կիրառման որոշ պարտականություններ։ 10 000 աշխատակիցներ, ովքեր պայքարում են թմրակարտելների դեմ, այսուհետ իրենց աշխատանքի մոտ մեկ քառորդը տրամադրելու են նաև ներգաղթյալների խնդիրների լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այդուհանդերձ նոր պարտականություններով օժտված դաշնային աշխատակիցներից շատերը չունեն բավարար պատրաստվածություն կամ փորձ ներգաղթի օրենսդրության մեջ: Նրանց թվում են, օրինակ, Պետդեպարտամենտի անվտանգության 2,5 հազար աշխատակիցները, որոնց իշխանությունները լիազորել են օգնել միգրացիայի ծառայությանը՝ հայտնաբերելու կամ ձերբակալելու ԱՄՆ-ում անօրինական կերպով գտնվող օտարերկրացիներին։