Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը պաշտոնի ստանձնման կապակցությամբ ընդարձակ հարցազրույց տալով վրացական InterPressNews լրատվական գործակալությանը՝ անդրադարձել է հայ-վրացական հարաբերությունների ընթացքին, ինչպես նաև այս օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։
Իրականում սկզբում պետք էր ծանոթանալ որոշ բավականին հայտնի փաստերի հետ և «մահճակալի տակ» չփնտրել «գունավոր հեղափոխության» հերթական ուրվականը։ 1.Փելոսին ոչ առաջին տարին է հայտնի իր պրոհայկական նախընտրություններով։ Նա դեռ շատ վաղուց աջակցում էր Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած իրադարձությունները որպր ցեղասպանություն ճանաչելուն և ամեն կերպ խոչընդոտում էր Բաքվում ԱՄՆ դեսպանների նշանակմանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա Բաքվի հարձակման հարցի քննարկման արդյունքներով առայժմ փաստաթուղթ չի ընդունվել. կառավարության նիստում հայտնեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է բանակցային գործընթացում, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց, ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերնջանական չէ. ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ղրղզստանի զինված ուժերը շարունակում են գրոհել Տաջիկստանի սահմանամերձ գյուղերի վրա՝ կիրառելով ծանր զենք:
Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Էնթոնի Բլինքենն իր ցավակցություններն է փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ և վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը:
Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «North Drilling» նավթային ընկերության նախկին գործադիր տնօրեն Հեդայաթ Խադեմին գրառում է արել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ։
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա:
Ղրղզստանի եւ Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարներ Ժեենբեկ Կուլուբաեւը եւ Սիրոջիդդին Մուխրիդինը սեպտեմբերի 16-ին բանակցություններ են վարել սահմանի ընդհանուր հատվածի իրադրության շուրջ, որոնց ընթացքում ղրղզական կողմը հայտարարել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մտադրության մասին: Այս մասին հաղորդել է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման դեմ:
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի շարունակվող պահպանումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ նշելով, որ ԱՄՆ-ն «շարունակում է կոչ անել կողմերին ներգրավվել խաղաղության գործընթացում»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր ցավակցությունը հայտնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստների առնչությամբ։
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Այցը տարածաշրջանային չէ, Գերմանիայից գալիս է ուղիղ Հայաստան: Այլ պետություններ չի գնալու: Այսինքն, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական օրակարգ չկա (առնվազն այս պահին):
Այս տարի Բելառուսը պաշտոնապես ներկայացրել է ՇՀԿ-ին միանալու հայտ՝ որպես լիիրավ անդամ
ՀՀ ԱԳ նախարարը խոստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերը։
«Պարզ էր, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կանգ չէր առնելու, և այն բոլոր փաստերը, որոնց մասին գրեթե 2 տարի շարունակ խոսում ենք, հնարավոր չէր ուղղակի անտեսել: Էլ չասեմ, որ իրենք նույնիսկ ԱԺ ամբիոնից ասում էին, որ տեղյակ էին ակնկալվող պատերազմի մասին: Դա մի կողմ, անզեն աչքով պարզ էր, որ պատերազմից հետո սա պետք է տեղի ունենար, որովհետև արտաքին բլոկում մենք ունեինք բացթողումներ, նորից բանակում ունեինք բացթողումներ, ոչինչ չէր արվում, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի պլանները տարածաշրջանում չեն փոխվել, դրանք երբեք չեն փոխվում, և միամտություն էր մտածել, որ դրանք կարող են երբևէ փոխվել, կամ մենք կարող ենք երբևէ խաղաղության դարաշրջան բացել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ռուսաստանը անընդունելի է համարում ուժի կիրառումը և կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել ռուսական միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին:
Չինաստանի ներկայացուցիչը իր խոսքում նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից:
Ռուս լրագրող, քաղաքացիական ակտիվիստ, 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը ժամանել է Թբիլիսի:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորանը (Cait Moran) ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ նշել է, որ Իռլանդիան խորը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, ներառյալ քաղաքացիական օբյեկտներին հարվածները ՀՀ տարածում, ինչն արգելված է միջազգային հումանիտար իրավունքով։
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը և շեշտում է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձություններից հետո տիրող իրավիճակով:
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դեպի ելման դիրքեր: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլա դե Ռիվիերը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
Գլխավոր քարտուղարի փոխտեղակալը վկայակոչեց ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդած տվյալները, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են ոչ միայն հայկական կողմի մարտական դիրքերը, այլև Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում:
Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի այս փուլում Արևմուտքը ցուցաբերեց սպասված ակտիվությունը: 168.am-ի հետ զրույցում նա դրական գնահատեց ռազմական գործողությունները կանխելուն ուղղված ԵՄ, ԱՄՆ գործողությունները՝ ասելով․
Ընթանում է ՄԱԿ ԱԽ նիստը՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցով․ ՈւՂԻՂ