Բաժիններ՝

Պաղեստինում հայտարարել են Գազայում իսրայելական հարվածներից ավելի քան 18․000 մարդու զոհվելու մասին

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 18 հազար 412-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 50 հազարը։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան։

Իսրայելական կողմի զոհերի պաշտոնական թիվն էլ, իշխանության տարածած վերջին տվյալներով, կազմել է մոտ 1,2 հազար, ընդ որում՝ խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և բանվորներ։ Իսրայելական կողմը հայտնել է նաև ավելի քան 5 հազար վիրավորի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս