Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարի մինչև տարեվերջ

ԱՄՆ-ն մտադիր է մինչև տարեվերջ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ես լիովին ակնկալում եմ, որ մինչև այս ամսվա վերջ դուք կլսեք Ուկրաինայի անվտանգության լրացուցիչ աջակցության մասին հայտարարություն»,- ասել է նա Սպիտակ տան ճեպազրույցում։

Քիրբին հավելել է, որ Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկիին կվստահեցնի իր մտադրության մասին՝ դիմելու Կոնգրեսի, որպեսզի օրենսդիր մարմինը նույնպես հավանություն տա Ուկրաինային աջակցելու համար նոր միջոցներ տրամադրելու խնդրանքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031