Միացյալ Նահանգները մտադիր է 2 միլիոն դոլար տրամադրել Ղրղզստանին, որը կուղղորդվի հանրապետության հին ռազմամթերքի օգտահանմանը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային են տրամադրել արդեն առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն:
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյյարտոն CNN հեռուստաալիքով հաստատել է, որ իր երկիրը կօգտագործի ռուսական գազի ու նավթի դիմաց Ռուսաստանի կողմից սահմանված վճարման սխեման։
Ռուսաստանը բաց է մնում ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, բայց իրավահավասար հիման վրա. միեւնույն ժամանակ Արեւմուտքը պետք է հրաժարվի մայր ցամաքի ռազմականացման քաղաքականությունից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ապրիլի սկզբից Վրաստանի ԱԳ նախարար նշանակված Իլիա Դարչիաշվիլին իր օտարերկրյա առաջին այցը կատարեց Ադրբեջան: Ապրիլի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Վրաստանի ԱԳՆ նորանշանակ ղեկավար Իլիա Դարչիաշվիլիին, ասել է, որ հետհակամարտային շրջափուլում Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի միջև եռակողմ ձևաչափով փոխգործակցության համար լավ հնարավորություններ կան, և ադրբեջանական կողմը պատրաստ է դրան:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 28-ին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հեռախոսազրույց են անցկացրել:
Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային մատակարարել հականավայն հրթիռներ Ռուսաստանի ռազմա-ծովային նավատորմի դեմ պայքարի համար: Ապրիլի 28-ին Sky News հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը։
Եթե ինչ-որ մեկը ցանկանա դրսից միջամտել Ուկրաինայում իրավիճակին և ստեղծել ռազմավարական սպառնալիք, ապա հարվածները կլինեն կայծակնային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Օրենսդիրների խորհրդի նիստում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 28-ին, ամսվա ընթացքում երկրորդ անգամ հանդես կգա Ուկրաինայի իրադրության շուրջ հայտարարությամբ, հետեւում է նրա աշխատանքային ժամանակակարգից, որը տարածել է Սպիտակ տունը։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 6-ը կայցելի Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Իտալիա եւ Մեծ Բրիտանիա: Ապրիլի 28-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուիսում այդ մասին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:
Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի անվտանգության քառակողմ երկխոսության (Quadrilateral Security Dialogue, Quad) ղեկավարների հանդիպումը պլանավորված է մայիսի 24-ին Ճապոնիայի տարածքում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Շտուտգարտում ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ռազմակայանում կազմակերպել է Ուկրանիային ռազմական օգնության մատակարարումների վերահսկողության կենտրոն: Ապրիլի 26-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձարստիճան ներկայացուցչի:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 26-ի առավոտվա դրությամբ կազմել է 510 միլիոն 239 հազար 715: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Լեհական հեռուստատեսությունը, վկայակոչելով դատախազությանը, հաղորդել է լրտեսության մեղադրանքով Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների ձերբակալության մասին։ «Ռուսը եւ բելառուսը ձերբակալվել են Բելոստոկում՝ օտարերկրյա հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով:
Եվրամիությունը քննարկում է ուկրաինական արտահանման մնացած բոլոր տարիֆների եւ բաժնեմասերի վերացման հնարավորությունը՝ երկրի տնտեսության օժանդակման համար:
Լեհաստանը Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում կառաջարկի ռուսական էներգակիրների օգտագործման համար բաժնեմասեր սահմանել: Ապրիլի 26-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ կառավարական շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելը և անօգնական թողնելը «այլասերված նիկոլական բարքերի ողբերգական, բայց կանխատեսելի հետևանքներից մեկն է»:
Լիտվան սառեցրել է ավելի քան 20 միլիոն եվրո գումարի, ինչպես նաեւ հարյուր հազարավոր ռուբլու ակտիվներն այն պատժամիջոցների ֆոնին, որոնք Եվրամիության կողմից սահմանվել են ի պատասխան Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության: Այդ մասին հաղորդել է ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայությունը:
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ որևէ տեսակի հարաբերությունների հաստատմանը. սա են փաստում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։
Ռուսաստանին տնտեսապես «խեղդամահ անելու» ծրագրերը ձախողվել են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Շվեդիայի կառավարությունը Եվրամիությունից փոխհատուցում է պահանջել Ուկրաինային ռազմական մատակարարումների համար: Այդ մասին ապրիլի 27-ին հաղորդել է Շվեդիայի ռադիոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները անկասկած կկատարվեն: Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է օրենսդիրների խորհրդում ելույթի ժամանակ:
Անհայտ ծագման հեպատիտ է հայտնաբերվել Եվրամիության 12 երկրներում: Այդ մասին առողջապահության հարցերով եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսը հայտարարել է մամուլի ասուլիսում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ G-20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։
Ռուսական «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է բուլղարական Bulgargaz և լեհական PGNiG ընկերություններին գազի մատակարարումը՝ ռուբլով ժամանակին չվճարելու պատճառով, ասվում է հոլդինգի հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով իրադրությունը սրող քայլերի մեջ:
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Fox News հեռուստաալիքին տված արցազրույցում, որը եթերում ցուցադրվել է ապրիլի 26-ին:ֆ
AUKUS դաշինքի հետ երկխոսություն վարելու Կանադայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի պլաններն ուղղված են այն բանին, որպեսզի ՆԱՏՕ-ի ռազմական ներուժ բերվի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (ԱԽՏ): Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը:
Գնալով խորանում են Ռուսաստանի և Թուրքիայի հակասությունները էներգետիկ քաղաքականության տիրույթում:
Ավստրալիան կկատարի ԱՄՆ-ի խնդրանքը, որը վերաբերում է Ուկրաինային որպես օգնություն մարտական սպառազինություն՝ 155 միլիմետր տրամաչափով վեց դաշտային քարշակվող հաուբից մատակարարելուն: