«ԵՄ պետություններին կոչ ենք անում աջակցել խաղաղության գործընթացին կամ ձեռնպահ մնալ՝ չվնասելով». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նա մասնավորապես ասել է.

«Միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու հարգանքը Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման միակ ճանապարհն է։

Մենք կոչ ենք անում ԵՄ բոլոր կառույցներին և անդամ պետություններին՝ ցուցաբերել կառուցողական աջակցություն կամ գոնե ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել կարգավորման այս կարևոր գործընթացը, ինչպես, ցավոք, տեսանք Գրանադայում չեղարկված առաջնորդների հանդիպման համատեքստում։

Մենք ցավում ենք դրա համար, քանի որ այս գործընթացը կարող է օգտակար լինել կողմերի դիրքորոշումների մերձեցման համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031