«Աշխարհի կարծիքը կարող է մի գիշերում փոխվել». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի երեկոյան իր անսասան աջակցությունն է հայտնել «Համասի» ահաբեկչությունից հետո հրեա ժողովրդի և Իսրայելի անվտանգությանը և նրա գոյության իրավունքին․
«Մենք կշարունակենք ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին, քանի դեռ նրանք չեն ազատվել ՀԱՄԱՍ-ից, բայց մենք պետք է զգույշ լինենք, նրանք պետք է զգույշ լինեն»,- ասել է Բայդենը:
«Ամբողջ աշխարհի հասարակական կարծիքը կարող է մեկ գիշերվա ընթացքում փոխվել, մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- հավելել է ԱՄՆ նախագահը:



