Դեպի ՀՀ տրանսֆերտները նվազել են 40 տոկոսով. ԿԲ նախագահն անդրադարձավ ռելոկանտների թեմային

2023 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40 տոկոս նվազում կա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հարցին` ի՞նչ դինամիկա կա ռելոկոնատների ներհոսքի կամ երկրից հեռանալու մասով, Գալստյանը նշեց, որ որոշակի նվազումներ կան ընդհանուր դրամական փոխանցումների մասով։

«Ինչ վերաբերում է արտաքին պահանջարկի մյուս հատվածին` զբոսաշրջությանը, այս առումով աճի դանդաղում կա. 2023 թ. նոյեմբերին 2022 թ. նոյեմբերի համեմատ զբոսաշրջության ցուցանիշն ավելի է ընդամենը 4 տոկոսով։ Այսինքն` ունենք աճ, սակայն աճի որոշակի դանդաղում»,– պարզաբանեց ԿԲ նախագահը։

Ըստ նրա` զբոսաշրջության անցած տարվա դինամիկան հիմնականում պայմանավորված էր արտաքին պահանջարկով, այս տարվա ընթացքում` առնվազն ապրիլ ամսից սկսած, ներքին պահանջարկն է ակտիվանում։

Տարեվերջին Հայաստանում տնտեսական աճը ԿԲ–ի կանխատեսումից բարձր կլինի
ԿԲ նախագահի խոսքով` դա պայմանավորված է նաև պետական ծախսերով, մեր հայրենակիցների կողմից վարկային միջոցների ներգրավմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031