ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին ժամեր անց կլինի Հայաստանում։ Տևական ժամանակ շրջանառվող տեղեկությունը, թե ՀՀ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այց է նախատեսվում, օրերս Բեռլինում լրագրողների հետ զրույցում հաստատեց անձամբ Փելոսին՝ հայտնելով, որ շաբաթ օրն այցելելու է Հայաստան։ Այս մասին տեղեկացրել էին արևմտյան լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում` ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։
Նրա խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ՄԱԿ-ի մանդատ ստանալ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության համար։
«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք է որոշվեն իրենց իսկ կողմից և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ»,- ասել է Էբրահիմ Ռաիսին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկավտության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սեպտեմբեր 16-ին Գլենդելում ՀՀ հյուպատոսարանի առջև հայերը կրկին ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հավաքկը շարունակվել է մոտ երկու ժամ, ավարտվել է Հայաստանի օրհներգով։
Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 103-ի։
Ողջունում ենք կրակի դադարեցումն ու Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ծառայությունների միջև սկսված բանակցությունները։
Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով։
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը:
Այս օրերին նա Բեռլինում է, որտեղ ասուլիսի ընթացքում Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը,
Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում և պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։
Սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ։
Նա մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 59 035-ով՝ նախորդ օրվա 56 126-ի դիմաց:
«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հարցման արդյունքների համաձայն՝ աճել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեության հանդեպ բացասական գնահատականը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ մինչեւ 600 միլիոն դոլարի չափով: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 15-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյանը բանակցություններն ինչպես է վարում, եթե ԱԺ-ում հայտարարում է, որ եթե թուղթ լինի, կստորագրի, ինչը համաժողովրդական զայրույթի ալիք բարձրացրեց, իսկ երեկոյան ուղիղ եթերով ասաց՝ ես դա նկատի չեմ ունեցել: Նա խոսում է մի բան, դրանից հետո այդ բանակցողի հետ հո լայվով կամ հեռախոսով չի՞ խոսի ու ասի՝ դա նկատի չեմ ունեցել»:
«Մենք տեսնում ենք, որ ոչ միայն ռազմական թիրախներն է Ադրբեջանն օկուպացնում, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. կոտորվում է ոչ միայն մեր զորքը, այլ նաև խաղաղ բնակչությունը։ Ակնհայտ է, որ չեն գործում ռազմական օրենքները, և դա կոպտորեն խախտում է մի երկիր, որի ղեկավարին Նիկոլ Փաշինյանն անվանում էր կիրթ և կառուցողական»,- ասաց Մելքոնյանը։
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ իրանական կողմն իր դիրքորոշումը ներկայացրել է բոլորին ու շարունակում է դա անել:
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ:
«Արաբական մի շարք երկրներ՝ Սիրիան, Եգիպտոսը, Լիբիան, Արաբական ծոցի երկրները, Հայաստանին կարող են օգնել, եթե հաստատված հարաբերությունները խորացվեն: Կարծում եմ՝ օգնությունը կարող է լինել թե՛ տնտեսական, թե՛ զենք վաճառելու առումով: Ու սա, ոչ թե գրավոր դիմումներով, այլ հարաբերություններն անաղմուկ կարգավորելու և դրանց վրա հիմնվելով պետք է արվի»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Երկհարկանի շենքում, նախկին պահակակետում տեղակայված էր 15 հոգուց բաղկացած Սոթք սահմանային անցակետը
Հայերը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվել է ներկայացնել Հայաստան կատարելիք այցի մանրամասները։ Այցի մասին Փելոսին խոսել է Բեռլինում։