Լիլիթ Մակունցը Վերն Բյուքենանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր

Հունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Վերն Բյուքենանի հետ (Հանրապետական, Ֆլորիդա): Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների օրենսդիրների միջև համագործակցության կարևորությունն ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) հետ տարվող աշխատանքների շրջանակում, այնպես էլ դրանից դուրս։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր և ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն ուղղված երկուստեք հանձնառությունը։

Տեսանյութեր

Լրահոս