«Արցախը շրջափակված է օրեր շարունակ, բայց անհասկանալի է, թե այս պայմաններում ընդդիմությունն ի՞նչ է անում։ Իմ կարծիքով՝ ընդդիմություն լինելն այն չէ, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, փորքամասնություն ես, ուրեմն ընդդիմություն ես»։
Արցախի Հանրապետության իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն և պետք է ասեն ու ապացուցեն, որ պատրաստ են այդ ծրագիրը կանգնեցնելու…
168.am-ը դեռևս հունվարի 5-ի առավոտյան դիմեց Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյակ գրասենյակ՝ փորձելով պարզել՝ արդոք ՀՀ կառավարությունը դիմե՞լ է ծրագրին՝ ստեղծված իրավիճակում Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու համար, և առհասարակ կա՞ն դիմումներ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված Արցախում հումանիտար աղետը կանխելու հետ, և ի՞նչ ընթացք է տրված դրանց:
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է: Ինչպես երեկ տեղեկացանք՝ այս հանգամանքն ամենևին չի խոչընդոտում Հայաստանի իշխանություններին՝ չշեղվելու Թուրքիայի հետ նորմալիզացիայի գործընթացից. ասես ոչինչ էլ չի եղել: Ավելին՝ ՀՀ արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:
«Քաղաքացիներն իրենցն անում են և հավատում, որ 2020 թվականի պատերազմի պես իրենց դավաճանված չեն զգա։ Այստեղ մնում է Հայաստանի իշխանության, միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի անելիքը տեսանելի լինի»,- ասաց Գալստյանը։
«Մարդկանց տրամադրությունները նորմալ են, խուճապ չկա, հիմնական խնդիրը սննդի պաշարների պակասությունն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աստղաշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն ասաց, որ Արցախի օպերատիվ շտաբի և գործադիր մարմնի հետ որոշվել է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներով այցելեն շրջաններ։
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կիսվել է Լաչինի միջանցքը փակելուց հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերվող BBC-ի հոդվածով և գրառում կատարել։
Թեհրանին դուր չի գալիս, որ հարեւան երկրները Իսրայելի հետ մարտի դաշտ են դառնում։
«Վեհափառ տե՛ր, կեցցե՛ք. Դուք Ձեր Ամանորյա ուղերձում այնպիսի շեշտադրումներ արեցիք, որոնց հետո շատերս ենք համաձայն, անդրադարձաք Արցախին և Լաչինի միջանցքի խնդրին, ասացիք նաև, որ պետությունները կործանվում են ոչ թե փորձությունների ծանրությանը չդիմանալով, այլ հույսի սպառման հետևանքով, հետապես հարց՝ արդյո՞ք այն, ինչով զբաղված է եկեղեցին, համարժեք է այսօրվա ստեղծված վիճակին, բացարձակապես ո՛չ»:
Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը։
«Սուրբ Ծնունդն ավելին է, քան մոմերի լույսերն ու ուրախությունը: Դա բարությունն է, վերածնված հույսը: Ամեն Նոր տարի յուրաքանչյուրս ցանկանում ենք բարգավաճ տարի: Իմ հայ ազգին մաղթում եմ առողջություն ու տնտեսական զարգացում, և ամենակարևորը՝ աշխարհը ճանաչի Արցախն իբրև պետություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկյանը:
Հունվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող Լաչինի միջանցը դեկտեմբերի 12-ից փակ է որպես «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է միջանցքը բացելու՝ աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։
Ճանաչեք Արցախի անկախությունը
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին
Այսօր ճանապարհի արգելափակման 26-րդ օրն է:
HALO Trust-ը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղի հանդիսացող Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ:
Գործող աշխարհակարգը ճաքեր է տվել, սակայն դեռ չի փլուզվել:
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցում է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
«Արցախում իրավիճակը գնալով լարվում է. մթերքի, սննդի բազմաթիվ կետեր արդեն փակ են, փակ են նաև որոշ հացի արտադրամասեր՝ ալյուր չլինելու պատճառով, բայց ժողովուրդը փորձում է պայքարի ուղիներ գտնել, չկա հուսահատվածություն, չեն կոտրվել, որովհետև Արցախի ժողովուրդը հստակ ունի իր տեսակետը, այսինքն՝ երբեք և ոչ մի ճնշումների տակ չի լքելու իր հայրենի հողը, ամուր մնալու է կանգնած իր հայրենիքում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը:
2023 թվականի կառավարության առաջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չթողեց ևս մեկ անգամ մեղադրելու Ռուսաստանի Դաշնությանը դաշնակցային պարտավորությունները չկատարելու, կամ դրանք թերի կատարելու մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 25-րդ օրն Արցախի անվտանգության երաշխավոր համարվող Հայաստանի Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած գործողությունը, միջանցքն ապաշրջափակելու կոչերը, միջազգային լայն արձագանք է հարուցել։
Շուրջ 5 ամիս պաշտոնավարելուց հետո Արցախի շրջափակման ֆոնին Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է պաշտոնից։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր:
168.am-ի հետ զրույցում Ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը խոսելով Արցախի շրջափակման և օդային ճանապարհն օգտագործելու հնարավորությունների մասին, նախ շեշտեց՝ այդքան մարդու ապաշրջափակման մեջ պահելը հակամարդկային է։
CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը:
Հունվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ