
Պուտինը Թրամփի հետ զրույցում իսկապես ասել է, որ Մոսկվան կպատասխանի Կիևի՝ ռուսական ավիաբազաների վրա hարձակմանը. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում իսկապես ասել է, որ Մոսկվան կպատասխանի Կիևի կողմից ռուսական ավիաբազաների վրա հարձակմանը։ Սա լրագրողներին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, իսկապես», – պատասխանել է նա, երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք նման հայտարարություն իրականում արվել է։
Պեսկովը նշել է, որ պատասխանը կլինի այն ժամանակ, երբ ռուսական զինվորականները դա նպատակահարմար համարեն։
Հունիսի 4-ին Թրամփը հաղորդել էր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին։ Նա ասել էր, որ զրույցի թեմաներից մեկը Ուկրաինայի կողմից ռուսական ռազմավարական ավիացիան տեղակայող օդանավակայաններին հարվածելու գործողությունն էր՝ FPV անօդաչու սարքերի կիրառմամբ։
Հունիսի 1-ին ուկրաինական անօդաչու սարքերը միաժամանակ հարձակվել են Ռուսաստանի տարբեր մասերում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Զինվորականների կամ քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չեն եղել։