Զոհերի շարքում են Ավստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և պաղեստինցիներ։ Նրանք եղել են զրահապատ մեքենաներում, որոնց վրա պատկերված է եղել WCK-ի տարբերանշանը։
Արարողությունը տեղի է ունեցել Կահիրեից գրեթե 50 կմ հեռավորության վրա գտնվող Եգիպտոսի «Նոր վարչական մայրաքաղաքում»:
Իրանցի խորհրդարանականի կարծիքով՝ Իսրայելը, հարձակվելով հյուպատոսության վրա, «հերթական անգամ ցուցադրեց իր ագրեսիվ խառնվածքը և ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ չի կիրառում ոչ մի օրենք»։
Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականության ողջ տրամաբանությունն ուղղված է եղել Հանրապետության դելեգիտիմացիային՝ դրանից բխող հետևանքներով(«կադաստրի վկայական», «լեգիտիմ սահման» արտահայտություններով):
Արծարծելով Կոնստանցայի գավառում Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայի ընդլայնմանը՝ Ջոանեն ընդգծել է, որ այդ բազան «ունի բացառիկ ռազմավարական դիրք ոչ միայն Ուկրաինայի պատերազմի համատեքստում»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը պատրաստվում է այն իրավիճակին, երբ կարող է պատերազմ լինել, ինչի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են տարվում և զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զինատեսակներ, գրում է ԲելՏԱ-ն:
Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ արձակված հրթիռը, ամենայն հավանականությամբ, միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Իսրայելի կողմից իրազեկումը մանրամասն չէր և եղել է այն ժամանակ, երբ ռազմական ինքնաթիռներն արդեն երկնքում են եղել։
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։
Տեղեկության համաձայն՝ մարտի 2-ին ԱԶԿ գործադիր մարմնի նիստում կքննարկվեն մարտի 31-ի քվեարկության արդյունքները։
Իսրայելի գործողությունները դատապարտել են նաև մի շարք երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, Իրաքը, Կատարը, Օմանը, Կուբան, Պակիստանը։
Վերջին օրինակը Բաքվի բռնապետի ՊՆ կոչեցյալի պաշտոնական «հաղորդագրությունն» է այն մասին, թե հայկական բանակն, իբր, կրակ է բացել Նախիջևանի ուղղությամբ։
«Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնի հետ զրույցում ասել է, որ տեղյակ է իր դեմ ծրագրվող ևս մեկ մահափորձի մասին, սակայն նախընտրում է «չլքել հանրային դաշտը»։ Այս մասին գրում է ria.ru-ն:
Սրբապատկերներում հայտնաբերվել է մեծ հզորության պլաստիկ պայթուցիկ նյութ՝ հեքսոգեն։ Այդ պայթանյութի հզորությունը 1,5 անգամ գերազանցում է տրոտիլի հզորությունը։
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ են գրոհել Թաթարստանի տարածքի ձեռնարկությունները Ելաբուգայում և Նիժնեկամսկում, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել։
Մեթյու Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։
Օդային հարվածից առաջ, ըստ հրապարակման, Իսրայելի օդային տարածք է ներխուժել անօդաչու թռչող սարք, որն արձակել են շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալները Սիրիայի հարավից դեպի օկուպացված Գոլանի բարձունքներ:
Բացի ԻՀՊԿ-ի 7 զինվորականներից, ըստ հեռուստաալիքի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են, ևս մեկը՝ լիբանանցի
Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը։
Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, երկուշաբթի հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-դեր Լայեն-Բլինքեն հանդիպմանը հաշված օրեր են մնացել։ Ռեգիոնալ շահագրգիռ երկրներից միայն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որը դեռ պաշտոնական ուղիղ անդրադարձ չի կատարել ՀՀ առաջիկա եռակողմ շփումներին։
Հայաստանում ԵՄ առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է Ադրբեջանի հետ համագործակցության համար: Դրա մասին սոցցանցերում գրել է Վրաստանի և Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին հայտարարել է, որ Իսրայելը F-35 կործանիչներից վեց հրթիռ է արձակել Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ։
«Ակնկալել, թե Արևմուտքը հանկարծ պատրաստ կլինի Հայասատնին ռազմական աջակցություն ցույց տալ, անիմաստ է։ Փաշինյանը մեր երկիրը հասցրել է այս ծանր վիճակին։ Այս ամբողջ բորշչի պատասխանատուն հենց ինքն է։ Փաշինյանի սաղմոսներով շնորհավորանքները նշանակում են, որ Փաշինյանը սեփական եկեղեցին է ուզում ստեղծել՝ առաջնորդվելով ամեն ազգայինը ջարդելու մոլուցքով»։
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդել է, որ իսրայելական հրթիռը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող տանը, վնասվել է նաև դիվանագիտական առաքելության շենքը։
Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմտյան Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին: Այս մասին հայտնել է սիրիական Al Ikhbariya պետական հեռուստաալիքը։
Բրազիլիայում միկրոավտոբուսը մխրճվել է Զատկի երթ անցկացնող հավատացյալների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնել է «G1» լրատվական պորտալը։
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի իր գործընկեր Վան Իի հետ՝ երկու երկրների ղեկավարների՝ մայիսին Փարիզում նախատեսված հանդիպմանն ընդառաջ։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն ապրիլի 1-ին Կահիրեում վերսկսվել են Իսրայելից պատվիրակության ժամանումից հետո: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։