Նա նշել է, որ ակնկալում է, որ Կոնգրեսը ի վերջո կքվեարկի պարտքի սահմանաչափի բարձրացման օգտին այն բանից հետո, երբ Ֆինանսների նախարարությունն այս շաբաթ հայտարարել է, որ երկիրը հասել է 31,4 տրիլիոն դոլար պարտքի սահմանաչափին:
Ֆրանսիան և Գերմանիան կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային բոլոր ոլորտներում, կիրակի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Սիրիայի Հալեպ քաղաքում առնվազն 10 մարդ Է զոհվել բնակելի շենքի փլուզման հետևանքով, կիրակի հայտնել է Sham FM ռադիոկայանը:
Անդամ երկրներում ժողովրդավարական չափանիշները պահպանելու Եվրամիության ջանքերը սպառնում են մասնատել դաշինքը: Այս մասին հայտարարել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը՝ քննադատելով Հունգարիային ֆինանսապես պատժելու ԵՄ-ի ջանքերը՝ օրենքի գերակայության չափանիշների ենթադրյալ խախտման համար, հայտնում է AP լրատվական գործակալությունը։
Արցախում հանկարծակի ծագած ներքաղաքական լարվածությունը նույնքան արագ հանգուցալուծվեց։ Բայց առայժմ չի երևում ճանապարհի ապաշրջափակման հանգուցալուծումը։ Դրա հետևանքով հումանիտար, տնտեսական ու շատ այլ խնդիրներ Արցախում շարունակում են խորանալ։
Երեկ Ապիտակ տան դիմաց մի խումբ հայեր ցույց անցկացրեցին ի աջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի։
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պնդում է, որ Եվրոպային հաջողվել է լիովին հաղթահարել ՌուսաստանիՑ էներգետիկ կախվածությունը։
Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Բունդեսվերը Եվրամիության ամենահզոր բանակը դարձնելու մտադրության մասին, հայտնում է Bild am Sonntag գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը գալիք թագադրման արարողությանը չի կրի 17-րդ դարի ոճին համապատասխան մետաքսե գուլպաներ։
«Գեղարքունիքի զորամասի զոհերը մեր բոլորի տնից են, մեկ ընտանիքից են, այդ տղաները և՛ մեր զավակներն են, և՛ մեր եղբայրներն են, և առհասարակ, նման ողբերգությունները եթե չանցկացնեն մեզանով, մենք երբևէ որևէ դաս չենք քաղելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ ընդգծելով՝ առողջացման պրոցեսի համար անհրաժեշտ է հասկանալ, որ դա բոլորիս ցավն է:
2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամսից արդեն պարզ էր՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում Հայաստանի իշխանությունը մտել է այլընտրանքային խաղի մեջ՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ՝ ուժեղացնելով Ալիևին։
Խորհուրդ տվողները շատ են, և երբ ինչ-որ մեկը գաղափար է բերում, այդ գաղափարի շուրջ հավաքվելու փոխարեն՝ ամեն մեկը սկսում է իր շտկումն անել, այդպիսով գաղափարը փլվում է։ Շատ քիչ են երկրի մասին մտածողները, ամեն մարդ իր հավակնություններով է միանում այս ապիկարների դեմ պայքարին։ Այդպես երբեք հաջողության չենք հասնի։ Այդ խնդիրը ոչ միայն այստեղ է, այլև Արցախում։ Եթե այնտեղ ապիկարը որևէ մեկին ընդառաջում է, աշխատանք է տալիս, ժպտում է, իսկ Ստեփանակերտը փոքր քաղաք է, անմիջապես ասում են՝ այսինչը մեզ ժամանակին օգնել է։ Երկիրը մոռացության է տրվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Դավոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ չնայած վերջին երեք տարում նկատվող մեծ լարվածությանը՝ իրենք Թուրքիայի դեմ չեն պատերազմի:
Վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ Վրաստանի վարչապետն այս նախաձեռնությամբ հանդես է գալիս մոտ մեկ տարուց ավելի, սակայն հայ-ադրբեջանական խորը տարաձայնությունները թույլ չեն տալիս տարածաշրջանային ձևաչափ ձևավորել։ Ըստ նրա, դատելով բոլոր հայտարարություններից, նման հանդիպում տեղի կունենա։
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խիստ անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելը՝ այնտեղ իրավիճակի գնահատական տալու համար:
Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման թեմայով։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյիրկը կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Գարնանային տոնի կապակցությամբ և նրան հրավիրել Է այցելել Բելառուս:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը՝ պատախանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասել է, որ վրացիները կցանկանային լսել վրացական տարածքից ռուսական զորքերի դուրսբերման մասին, այլ ոչ թե թռիչքների հնարավոր վերսկսման մասին։
Հնդկաստանի Գոա նահանգ մեկնող Azur Air ավիաընկերության ինքնաթիռն ստիպված վայրէջք է կատարել ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունից հետո:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան կոչ է անում ԱՄՆ-ին օգտագործել իր լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար։
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը ներկայացրել է մանրամասներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Հարավային Կովկաս այցելության մասին, որի շրջանակում պաշտոնյան ժամանել էր Հայաստան և Ադրբեջան:
Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ժողովում քննարկվել է Արցախի Հանրապետության 40-օրյա շրջափակման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնակչությանը ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումն ապահովելու անհրաժեշտության հարցը։
Հայաստանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները։
Բրազիլիան ռեկորդ է սահմանել 2022 թ.-ին Ամազոնի հատված անտառների մակերեսով, որը կազմել է ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր:
Միջազգային համակարգի տվյալներով՝ 2022 թ. դեկտեմբերին յուանի բաժինը միջազգային հաշվարկներում կազմել է 2,15%:
Վրաստանի նավթամթերք ներկրողների միության փոխանցմամբ, 2022 թվականին ավելացել է նավթամթերքի և հեղուկ գազի (LPG) ներմուծումը:
Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմի ու հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին Հարավային Կովկասի խնդիրների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ն։
Այս գործը չպետք է բացվեր, այն բոլորովին լուրջ չէր ո՛չ փաստական առումով, ո՛չ էլ իրավական», – ասել է դատավոր Միդլբրուքսը:
2022 թ. Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 2,4 միլիարդ դոլարը, ինչը 52 %-ով ավելի է, քան 2021թ.։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած տվյալները։