Խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել Հայաստան, բայց այն, ինչ ասացի, լուրջ է, պետք է մտածել ու հասկանալ, թե ինչի կարող է հանգեցնել. Օվերչուկ

«Խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել Հայաստան՝ հիանալի երկիր, հիանալի ժողովուրդ»,- այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ արձագանքելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մեկնաբանություններին։ Նշենք, որ Մհեր Գրիգորյանն իր հերթին՝ անդրադառնալով Օվերչուկի՝ ավելի վաղ արած դիտարկումներին, թե ՀՀ-ի ԵՄ անդամակցության որոշման ֆոնին ռուսական բիզնեսը հասկանում է, որ հեռանկարներ Հայաստանում չունի, ասել էր, թե ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում։

Ըստ Գրիգորյանի, մարդկանց մակարդակում դրամատիզմ չկա, և, որ Օվերչուկը դրամատիզացնում է իրավիճակը։

Օվերչուկն ասաց, որ ռուսական բիզնեսն այժմ Հայաստանում իրեն լավ է զգում։

«Ըստ իս՝ 1 միլիոն ռուս տուրիստ է եկել ՀՀ, Աստված տա, որ այսուհետ ևս այդպես լինի, տա Աստված, որ լինի 2 միլիոն, 5 միլիոն, Հայաստանում շատ բան կա տեսնելու, հիանալի երկիր, հիանալի ժողովուրդ, հիանալի խոհանոց, հրաշալի հյուրանոցային ծառայություններ, հաճելի է այնտեղ գտնվել, բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել Հայաստան, բայց այն, ինչ ես ասացի, իսկապես լուրջ է, բոլորը պետք է մտածեն դրա շուրջ և հասկանան, թե ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել»,- ասաց Օվերչուկը՝ նկատի ունենալով ՀՀ իշխանությունների որդեգրած եվրաինտեգրման կուրսը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս