Կրեմլը ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված իրավիճակին. Պեսկով

Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենաուշադիր կերպով հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի Սամվել Կարապետյանին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30