Բաժիններ՝

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային: Այս մասին Սամկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք չենք ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային: Մենք պնդում ենք, որ ճանաչվեն այն իրողությունները, որոնք ձևավորվել են տեղում»,- ասել է Պուտինը:

Այդպես է նա պատասխանել նիստի մոդերատոր, ԱՄԷ-ից լրագրող Նադիմ Կոտեիչի հարցին, ով հարցրել է նրան. «Դոնալդ Թրամփը փորձում է հասնել նրան, ինչ նա անվանում է «Իրանի անվերապահ կապիտուլյացիա»՝ իր միջուկային ծրագրի հարցում։ Որպես Ռուսաստանի նախագահ՝ Դուք ձգտում ե՞ ք անվերապահ կապիտուլյացիա տեսնել Վլադիմիր Զելենսկիի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30