Անցած 15 ամսվա ընթացքում մենք ռազմական ոլորտում արձանագրել ենք մեկ տասնամյակին համարժեք առաջընթաց․ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է Եվրամիության դիրքորոշումը Թեհրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների վերաբերյալ՝ ասելով, որ Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը ԵՄ աջակցությունը խախտում է միջազգային իրավունքը, հակասում ԵՄ կանոնակարգերին և Եվրոպայի արժեքներին։ Այս մասին նա գրել է X հարթակում։
Կրասնոյարսկի Երեխաների իրավունքների միջտարածաշրջանային կենտրոնում հայտնել են, որ հարձակվողը յոթերորդ դասարանի աշակերտուհի է։ Երբ նա փորձել է գործի դնել դանակը, ուսուցչուհուն օգնության է հասել ծնողներից մեկը, որն աղջկան դուրս է հրել դասարանից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կողմերին կոչ է արել ապահովել նավագնացության լիակատար ազատությունը Մերձավոր Արևելքում՝ Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներով։ Այս մասին նա ասել է Բիշքեկում ՇՀԿ+ ձևաչափով նիստում։
Նորվեգիայի թագավոր Հոկոն VIII-ը երդում է տվել խորհրդարանում։ Այս մասին հայտնել է NRK հեռուստաալիքը։
Ըստ Վենսի՝ Չինաստանի հետ տարաձայնությունները չեն խանգարի ԱՄՆ-ին Պեկինի հետ դրական հարաբերություններ պահպանելու փորձերին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը Չինաստանին դիտարկում է որպես մրցակից, որի հավակնությունները կարող են հակասել ԱՄՆ-ի շահերին։
Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խաղաղ բնակչուհի է զոհվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված կրակոցների և օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են առողջապահության պաշտոնյաները։
«Նրանք անընդհատ հայտարարություններ են անում, բայց մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատել ենք մինչ օրս»,–«Վեստիի» հետ զրույցում ասել է Անդրեյ Նիկիտինը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղազախստանի նախաձեռնությամբ ընդունել է բանաձև, որն ապրիլի 22-ը հռչակում է Մոլորակի կանաչապատման միջազգային օր։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Բիշքեկի «Ալա-Արչա» պետական նստավայրում, որտեղ այսօր տեղի ունեցան ՇՀԿ և ՇՀԿ+ գագաթնաժողովները, մեկնարկում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումների հերթական փուլը: Ինչպես ավելի վաղ էր ազդարարվել, նախատեսվում է նաև Պուտինի հանդիպումը Փաշինյանի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը։ Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։
Ընդունվել են չափանիշներ այն իրավիճակների համար, երբ ապրանքների միջսահմանային տեղաշարժը թույլատրվում է առանց ազգային հետագծելիության համակարգերում տվյալների մուտքագրման:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել ավարտել Ուկրաինայում արդեն հինգերորդ տարին ընթացող պատերամզը:
Ըստ ԱՊԱ-ի մոսկովյան թղթակցի՝ Մոսկվայում եկեղեցու մոտ տղամարդը բահով հարձակվել է ծխականների և շտապօգնության աշխատակիցների վրա։
«Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, ինչո՞ւ։ Դեռևս ԽՍՀՄ-ը ճանաչեց Բալթյան երկրների անկախությունը։ Եվ նրանք հանգիստ հեռացան։ Ինչո՞ւ հիմա հարձակվել նրանց վրա։ Չկան ո՛չ պատճառներ, ո՛չ պլաններ՝ ընդհանրապես ոչ մի, որ հարձակվեն»,-ասել է նա ռուսական լրատվամիջոցներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում հակամարտությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով կարգավորելու հարցում և շարունակում է աշխատել հանուն խաղաղության ու կայունության։
Իսրայելը Հունաստանին 3 միլիարդ եվրոյի հակաօդային պաշտպանության համակարգեր կտրամադրի
Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Ջոն Գալիանոյի հետ համատեղ հայտարարել է, որ 2027 թվականի գարնանային «Ջոն Գալիանո. Հորիզոններ» ցուցահանդեսը, որը նվիրված էր նրա չորս տասնամյակների ստեղծագործական ժառանգությանը, չի կայանա։
Նրանց խոսքով՝ Դրիսկոլն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ցամաքային զորքերի ներկայիս վիճակը և հրաժարականի դիմում ներկայացրել։
Նա նշել է, որ օգոստոսի 30-ին Լարակ կղզու թիրախներին հասցված հարվածը նպատակ ուներ կանխել Իրանի կողմից նեղուցում ականների տեղադրումը։
Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալի ավելացման, դրա անվանացանկի ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ
Որոշումը, որն ընդունվել է նվազագույն մեծամասնությամբ, փոխարինել է ժամանակավոր արգելքին, որը պետք է ուժի մեջ մտներ առաջիկա օրերին։
Պատարագը կմեկնարկի 11։00-ին և կավարտվի 14։00-ին։ Հավելենք, որ 2010-ից ի վեր արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։
Սեղմ ժամկետներում ՄԱԿ ԱԽ բանաձևերի իրականացումը պահանջում է համապատասխան մեխանիզմների մշակում․ Ալիև
Փեզեշքիանը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ 2025 թ. հունիսի 13-ին և 2026 թ. փետրվարի 28-ին իրականացված հարձակումներն ակնհայտ ագրեսիա էին ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի դեմ։
Աշխարհի առաջատար տնտեսական պաշտոնյաների հավաքին Ռուսաստանին կրկին ընդհանուր շրջանակ վերադարձնելու Թրամփի վարչակազմի որոշումը նոր լարվածություն է առաջացնում եվրոպացի դաշնակիցների շրջանում, որոնք ցանկանում են շարունակել Մոսկվայի մեկուսացումն՝ Ուկրաինայում վարած պատերազմի պատճառով․ գրում է POLITICO-ն։