ԱՄՆ փոխնախագահ Վենսը, խոսելով Իրանի մասին, նշել է, որ Թրամփն ասել է՝ «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ», և քայլեր է ձեռնարկել՝ ապահովելու, որ Իրանը միջուկային զենք չունենա։
«Եդինայա Ռոսիա» (Միասնական Ռուսաստան) կուսակցությունը Ռուսաստանում անցկացված եռօրյա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ապահովել է պատմականորեն ռեկորդային ներկայացվածություն՝ ՌԴ ԿԸՀ-ի վերջին տվյալներով զբաղեցնելով 355 տեղ 450-տեղանոց Պետդումայում (նախորդ գումարման 310-ի դիմաց)։
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազությունը քայլեր չի ձեռնարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերները չեղարկելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է դատարանի դատախազի պաշտոնակատար Նազհատ Շամիմ Խանը։
Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն առայժմ ընդհանուր հայտարարի չի եկել կառույցի գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
«Հայաստանում ռուսական ընկերությունների շահերի խախտումն առանց պատասխանի չի մնա»,- հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին, և ռուսական ընկերությունների իրավունքների ոտնահարումը կվնասի հանրապետության ներդրումային մթնոլորտին։
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն Ուկրաինայի օկուպացված տարածքներում ընտրություններ անցկացնելու համար:
«Անկախություն առանց պատրանքների. Հայաստանի երեսնահինգամյա փորձը» վերտառությամբ գրառմամբ ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության 35-ամյա անկախությանը։
Սաադ ալ-Քաաբին հայտարարել է, որ Կատարը արդեն արտահանում է հեղուկ գազ։ Այդ դեպքում անհրաժեշտ կլիներ նախ այն գազային վիճակում տեղափոխել գազատարներով, իսկ այնուհետև հեղուկացնել ընդունման տերմինալներում՝ անկախ դրանց գտնվելու վայրից։
Տվյալների պաշտպանության կանոնակարգի համաձայն՝ գտնվելու մասին տեղեկատվությունը պետք է մշակվի օրինական, արդար և թափանցիկ եղանակով։
Ամերիկյան CNN, MSNOW և Politico լրատվամիջոցները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը զրկել է նրանց լրագրողներին հավատարմագրումից, ասվում է երեք հրատարակությունների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցությունը նույնպես ընտրություններում հաղթահարեց Ռուսաստանի Պետդումա անցնելու 5-տոկոսանոց շեմը:
Հարևան պետությունների միջև եռամսյա հարաբերական անդորրից հետո, Պակիստանն այսօր ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքում:
Նա նշել է, որ ոչ թե ԱՄՆ-ն, այլ Իրանն է «որոշում տարածաշրջանային կարգը»։ Ներկայացուցչի խոսքով՝ ԻՀՊԿ-ն «առավել քան պատրաստ է երկարատև հակամարտության»։
Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի օրենսդիրներին շնորհավորել է ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ և նշել, որ Մոսկվայի ու Երևանի համագործակցությունը բխում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերից։
Լրատվամիջոցի գնահատմամբ՝ ՔԴՄ-ն տեղական ընտրություններում երբևէ այսպիսի ջախջախիչ պարտություն չէր կրել:
Ընդհանուր առմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքի էության մեջ տարիների ընթացքում ոչինչ չի փոխվում:
Այնտեղ հավելել են, որ նավը շարունակում է շարժվել դեպի հաջորդ նշանակման նավահանգիստ՝ սեփական ընթացքով։ Լրացուցիչ մանրամասներ, ներառյալ նավի անունը և գրանցման նավահանգիստը, չեն հաղորդվում։
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, առավել արժեքավոր են ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը։
Ակնկալում ենք հետագայում խորացնել երկկողմ համագործակցությունը
Լիտվան Հայաստանին մաղթել է շարունակական հաջողություններ եվրոպական ճանապարհին, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն։
Իրանի վրա ճնշում գործադրելու՝ ԱՄՆ-ի ընտրած ռազմավարությունը, որը բացառում է խոշորածավալ մարտական գործողությունները, այս պահին բխում է Վաշինգտոնի շահերից և պետք է Թեհրանին դրդի վերսկսելու բանակցությունները։
Ուֆայում գտնվող այս նավթաքիմիական համալիրը, որը պատկանում է «Ռոսնեֆտի» դուստր կառույցին՝ «Բաշնեֆտին», բազմիցս է դարձել Ուկրաինայի զինված ուժերի թիրախ։
Թղթակցի փոխանցմամբ՝ առաջին պայթյունից հետո հնչել են ևս մի քանիսը։
Պեսկովը նշում է, որ Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը՝ իր նպատակներին հասնելու համար, սակայն բաց է Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսման համար:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում
Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է լայնածավալ պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանի զինված ուժերը ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսեն հարվածել նախկինում հարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զենքի կիրառմամբ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նավթի գները նվազում են, ինչը կապված է այն սպասումների հետ, որ այս շաբաթ կարող է հնարավորություն ստեղծվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղղությամբ ջանքերը վերսկսելու համար։
Իրանի ռազմական հրամանատարությունը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ–ն պատրաստվում է տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությամբ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում են իրանական պետական ԶԼՄ-ները։