Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Ֆիդանը նաև նշել է, որ Սևծովյան տարածաշրջանը չպետք է վերածվի խնդիրների աղբյուրի, այլ պետք է դառնա միջազգային համագործակցության հարթակ։
Հրապարակման համաձայն՝ Բերնհեմը հայտնել է, որ համաձայնել է Էր-Ռիյադի խնդրանքին՝ օդում լիցքավորել սաուդական ինքնաթիռները, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքը պաշտպանելու և Պարսից ծոցից նավթի անխափան մատակարարումներն ապահովելու համար՝ «գլոբալ տնտեսական անկայունությունը մեղմելու» նպատակով։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստվել է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի, կիրակի հայտարարել է դրա ներկայացուցիչ բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել էր օրենք՝ Հայաստանի՝ Եվրամիություն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Ռուսական կողմը նշել էր, որ միաժամանակ գտնվել թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի մաքսային միությունում անհնար է։
ԱՄՆ-ն և Թուրքիան աջակցում են Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջանների վրա որսացել և ոչնչացրել են 45 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը, հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը։
Այլ ապրանքներ Հայաստանից Բուլղարիա հիմնականում չի արտահանվել, բայց արտահանումը 5.7 անգամով ավելացել է։ Այսինքն՝ դա տեղի է ունեցել պղնձի խտանյութի արտահանման ծավալների ավելացման, նաև թանկացման հաշվին։ Դրա արդյունքում, նախորդ տարվա համեմատ, Բուլղարիա արտահանումը Հայաստանից ավելացել է 150 մլն դոլարով։
ԱՄՆ ֆոնդային բորսաներում ցուցակված Գրենլանդիայի հետ կապ ունեցող ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Դանիան համաձայնության են եկել այդ արկտիկական տարածքում անվտանգության ապահովման միջոցառումների շուրջ․ հայտնում է CNBC-ն։
Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 22-ին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ առաջիկա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները վճռորոշ նշանակություն կունենան ԱՄՆ-ի ապագայի համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին խնդրել է մեղմել վառելիքին վերաբերող եվրոպական կանոնները՝ գները նվազեցնելու նպատակով, հայտնում է BFMTV-ն։
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
CNN-ին տված հարցազրույցում Սինդի Քրոուֆորդի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ մոդել Փրեսլի Գերբերը մահացել է 27 տարեկան հասակում։
Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի փետրվարի 12-ին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է։
ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը ԵԱՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինի հետ քննարկել է ագրարային ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։
ԱՄՆ-ը պատրաստվում է Բելառուսի հետ գործարք կնքել՝ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման վերաբերյալ, Truth Social-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ռումինիայի Կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության (DIICOT) աշխատակիցները ձերբակալել են Ջորջեսկուին և նրան տեղափոխել տուն՝ խուզարկություն իրականացնելու համար, հայտնում է Digi24 պարբերականը։
«Այն նույն մարդիկ, որոնք ասում էին՝ «Տասներկու տարի հետո մենք բոլորս կմեռնենք գլոբալ տաքացման պատճառով» (մի անվանում, որը հետագայում «վերածնվեց» և դարձավ «կլիմայի փոփոխություն», քանի որ մոլորակը սառչում էր, այլ ոչ թե տաքանում, և ոչ ոք չմահացավ), այժմ ասում են, որ արհեստական բանականությունը մեզ կոչնչացնի, որ ռոբոտները կհարձակվեն մեզ վրա, և որ այս ամենն աղետ է։
Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են «թեժ գիծ» ստեղծել արհեստական բանականության հետ կապված միջադեպերի համար. այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար (գանձապետարանի քարտուղար) Սքոթ Բեսենթը:
Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ:
«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա կապակցությամբ: Ակնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում, համագործակցության ընդլայնում և մեր ժողովուրդների մերձեցում: Այս առիթով Հայաստանի ժողովրդին ենք հղում խաղաղության, բարօրության և հետագա բարգավաճման մեր ամենաջերմ մաղթանքները»,- գրված է նախարարության X-ի էջում:
ԱՄՆ իշխանությունները Նիդեռլանդներին կոչ են արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կազմից՝ այդ կազմակերպության դեմ լայնածավալ պատժամիջոցներ նախապատրաստելու խորապատկերում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Նիդեռլանդները քննարկում են դատարանին աջակցելու հնարավորությունները՝ աշխատակիցներին և պաշտպանվող վկաներին վճարումների շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև քննչական մեկուսարանի անվտանգության ապահովման հնարավոր խափանումները կանխելու նպատակով։
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության և Մոսկվայում Ինդոնեզիայի դեսպանության նախաձեռնությամբ կայացել է «Ինդոնեզիա – ԵԱՏՄ» գործարար երկխոսությունը։
Կոնգոյում Էբոլա վիրուսից լաբորատոր հաստատված մահվան դեպքերի թիվը հասել է գրեթե 3700-ի։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է Կոնգոյի հանրային առողջապահության ազգային ինստիտուտը։
ԱՄՆ փոխնախագահ Վենսը, խոսելով Իրանի մասին, նշել է, որ Թրամփն ասել է՝ «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ», և քայլեր է ձեռնարկել՝ ապահովելու, որ Իրանը միջուկային զենք չունենա։
«Եդինայա Ռոսիա» (Միասնական Ռուսաստան) կուսակցությունը Ռուսաստանում անցկացված եռօրյա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ապահովել է պատմականորեն ռեկորդային ներկայացվածություն՝ ՌԴ ԿԸՀ-ի վերջին տվյալներով զբաղեցնելով 355 տեղ 450-տեղանոց Պետդումայում (նախորդ գումարման 310-ի դիմաց)։