Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցման միջոցների և զինամթերքի արտադրությունն աճել է 22 անգամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում պաշտպանական արդյունաբերության ոլորտի վաստակաշատ աշխատակիցներին պետական պարգևներ հանձնելու արարողության ժամանակ։
«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են Թուրքիայի և Ադրբեջանի բռնապետների կողմից Փաշինյանին առաջադրված պահանջների ու նախապայմանների կատարման ընթացքը, այն է՝ պայքար հայոց եկեղեցու դեմ, Տիգրանաշենի հանձնում, ազգային կուսակցությունների, հատկապես ՀՅԴ-ի արգելում, նոր Սահմանադրության ընդունում, և այլն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զինուժը Օդեսայի մարզի Յուժնի նավահանգստում հարվածել է չորաբեռնատար նավի, որը, ըստ գերատեսչության, ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխել։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Վերաձևակերպելով արտաքին քաղաքականությունը. առևտրի, դիվանագիտության և ազգային դիմակայունության համադրում» թեմայով բաց զրույցին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է պաշտոնական այցով Վրաստան ժամանած ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Շայխա Նասեր Ալ Նուվայսին։
ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը՝ «Ռուբեժ-2026» զորավարժությունների մասնակիցներին դիմելիս։
Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի մի խումբ գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ճյուղերում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը Պեկինում՝ ՇՀԿ-ի կենտրոնակայանում, ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրը։
Օրերս ամերիկյան հեղինակավոր The Hill պարբերականում լրագրող Ռոբերտ Շերմանը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ վերլուծում է Հարավային Կովկասում տեղի ունեցող խորքային տեղաշարժերը։ Հեղինակն անդրադառնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմավարական շահերին, ինչպես նաև Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունների նրբություններին:
Միաբևեռ համաշխարհային կարգը, որի պայմաններում մի կողմը զիջումների է հասնում ուժի և հարկադրանքի միջոցով, ավարտվել է։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։Ղ
Սիրիայի Արաբական Հանրապետությունում չեն հանդարտվում զանգվածային անկարգությունները, որոնք հրահրվել են շարժիչային վառելիքի գների կտրուկ բարձրացմամբ:
Լուկաշենկոն ուրբաթ աշխատում է Մոգիլյովի մարզի Շկլովի շրջանում, որտեղ նրան զեկուցում են կարտոֆիլի բերքահավաքի, բելառուսական սելեկցիայի նոր սորտերի և պահպանման տեխնոլոգիաների մասին։
Ուորեն Բաֆեթի որդին՝ Հովարդը, ընտրվել է Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Նա կոնգլոմերատի տնօրենների խորհրդում էր 1993 թվականից։
Տեղափոխման ընթացքում ոստիկանությունը դժվարությամբ է զսպել մարդկանց բազմությանը, որոնք հրմշտոցով փորձել են տեղ զբաղեցնել վրանային նոր ճամբարում՝ լողափերին շաբաթներ շարունակ բնակվելուց հետո։ Իշխանությունների տվյալներով՝ առկա վրանները նախատեսված են 1700 մարդու համար։
Նա նշել է, որ Հայաստանում ռուսական տնտեսավարող սուբյեկտների շահերի ցանկացած ոտնձգություն անարձագանք չի մնա ռուսական կողմից։
Ավելի վաղ ուկրաինական «Новости. Live» հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆիցոն ժամանել է Ուկրաինա՝ մասնակցելու Կարպատյան ինտեգրացիոն նախաձեռնության հանդիպմանը։
Ժողովին մասնակցում էին նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ելևմտից տեսուչ Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։
Ուիթաքերի խոսքով՝ ինքն անձամբ է համապատասխան ուղերձը փոխանցել Չեխիայի ղեկավարությանը։
Գլխավոր հյուպատոսության աշխատակիցները պետք է լքեին ՌԴ-ի սահմանները սեպտեմբերի 18-ից ոչ ուշ, Գյոթեի անվան կենտրոնների գործուղված աշխատակիցները՝ սեպտեմբերի 13-ից ոչ ուշ։
Վլադիմիր Պուտինի նախագահական հրամանագրի համաձայն՝ միլիարդավոր եվրո արժողությամբ ակտիվները կանցնեն «Լ. Ե. Վ. Մենեջմենթ» ընկերությանը, որն ունի ընդամենը մեկ աշխատակից և 15 հազար ռուբլի կանոնադրական կապիտալ։
Պայթյունից հետո մզկիթի շրջանում տեղի է ունեցել փոխհրաձգություն ոստիկանության և ահաբեկիչների միջև։ Այնուհետև երկրորդ պայթյունն է որոտացել ոստիկանության հատուկ վարչության շենքի մոտ։
Ռուսաստանում սկսվել է Պետական դումայի IX գումարման պատգամավորների ընտրությունների քվեարկությունը։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ այս դաշինքի ստեղծումը միտված է երկրների մերձեցմանը և ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար նոր հարթակի ձևավորմանը:
Ռուսական կողմը Մեծ Բրիտանիային հայտնել է, որ Ուկրաինայում Լոնդոնի ցանկացած ռազմական օբյեկտ, որն օգտագործվում է Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար, համարվում է օրինական թիրախ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 71%-ը, 73%-ը դրական է գնահատում նրա աշխատանքը պետության ղեկավարի պաշտոնում։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում «Հասարակական կարծիք» հիմնադրամը (ՀԿՀ)։
Հայրապետյանը պատմեց, որ կնոջ հետ չգրանցված ամուսնությամբ ապրել է շուրջ 15 տարի։
Պակիստանը դիմել է Իրանին՝ խնդրելով ազդել հութիների վրա, որ նրանք դադարեցնեն հարձակումները Սաուդյան Արաբիայի և նրա էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Ճապոնիայի աջ ուժերն օգտագործում են արհեստական բանականության տեխնոլոգիաները պատմական արխիվները զտելու համար՝ փորձելով արդարացնել պատասխանատվությունը ռազմական հանցագործությունների համար և խեղաթյուրել պատմական ճշմարտությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հունգարիայի նոր կառավարությունը՝ Պետեր Մադյարի գլխավորությամբ, պատրաստ կլինի հրաժարվելու ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերը՝ այն ժամկետը, որը Եվրոպական միության կողմից սահմանվել է այդ նպատակին հասնելու համար։ Այդ մասին Telex առցանց հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանը։
Չինաստանում օգոստոսին տարերային աղետներից վնասը կազմել է 36,03 միլիարդ յուան (ավելի քան 5,33 միլիարդ դոլար), զոհվել կամ մինչ օրս անհետ կորած է 595 մարդ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությանը։